ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ է հավանականությունը, որ Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով․ Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դեկտեմբերի 8-ին սիրիական երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մահացել է ավիավթարի հետևանքով:

Ինչպես հայտնում է Flightradar24-ը, սիրիական Air Il-76 ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսից ժամը 1:55 UTC (Սիրիայի ժամանակով 4:55): Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաօդային և ռազմածովային բազաները։ Ժամը 2:32 UTC ինքնաթիռը կտրուկ շրջվել է և սկսել իջնել: Ժամը 2:39-ին ինքնաթիռն անհետացել է ռադարներից, այդ ժամանակ գտնվել է 500 մետր բարձրության վրա։

«Այն անհետացել է ռադարներից, երևի հաղորդիչն անջատվել է, բայց ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ ինքնաթիռը խոցվել է», - Reuters-ին ասել է աղբյուրներից մեկը:

Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է ինքնաթիռով այն բանից հետո, երբ քաղաք են մտել Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող զինված խմբավորումները։ Սիրիացի զինյալները, ելույթ ունենալով պետական ​​հեռուստատեսությամբ, հայտարարել են, որ իրենք տապալել են Բաշար Ասադի ռեժիմը։

10-օրյա հարձակման ընթացքում Ասադի հակառակորդները վերահսկողության տակ են վերցրել Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Սիրիացի զինվորականները հայտնել են, որ շարունակում են զինյալների դեմ գործողությունները Համայում, Հոմսում և Դարաայում: 

Զարգացումներին ավելի արագ հետևեք՝ այստեղ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular