ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը ներթափանցում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների առաջացած ճեղքերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքա՞ն ժամանակ Հայաստանը կկարողանա նստել երկու աթոռների վրա, ինչքա՞ն կշարունակվի այս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Եվրոպայի նկատմամբ քաղաքականությունը, և ինչո՞ւ է Արևմուտքին պետք Երևանը։ Քաղաքագետ Անդրեյ Կոշկինն է «Ինչպես նայել» հաղորդաշարում կիսվել այդ թեմայի շուրջ իր մտքերով, գրում է Օnt.by-ն։

«Շատ բան կախված է ոչ միայն Երևանից, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից և Եվրոպայում նրա դաշնակիցներից։ Նպատակը դրված է, և այն բավականին երկար ժամանակ է, ինչ իրականացվում է։ Դա Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից։ Նրանք, անշուշտ, կփորձեն դա անել դեպի իրենց քաշելով Հայաստանին։ Ամենաարդյունավետ բեկման կետը պետք է տեղի ունենա 2026 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նրանք ցանկանում են ստեղծել հնարավորինս շատ քաղաքական կուսակցություններ, շարժումներ, որոնք կլինեն արևմտամետ, այսինքն՝ ընդդեմ Ռուսաստանի։ Եվրամիությունը փորձում է ներթափանցել Ռուսաստանի և այս դեպքում՝ ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերությունների բոլոր ճեղքերի մեջ, իսկ ապագայում Հայաստանին վերակողմնորոշել դեպի հավաքական Արևմուտք»,- ասել է Անդրեյ Կոշկինը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 






Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular