ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՌԴ դեսպանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

36 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց 25 հազար մարդու կյանք, ավերեց Սպիտակ քաղաքը և մեծ ավերածություններ պատճառեց  Գյումրի,  Վանաձոր քաղաքներում։ Երկրաշարժի տարելիցին նման գրառում է կատարել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ֆեյսբուքյան էջում։ 

Դեսպանատունը հիշեցրել է, որ բնական աղետի մասին լուր ստանալով՝ նույն օրը Մոսկվայից Հայաստան է մեկնել պրոֆեսիոնալ  բժիշկների և ռազմական վիրաբույժների թիմը։ Երկրաշարժից հետո առաջին ժամերին տուժածներին օգնության են հասել ԽՍՀՄ զինված ուժերի ստորաբաժանումները, ինչպես նաև ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերը։

«Աղետի գոտում արագ տեղակայվել են 50 հազար վրաններ և 200 դաշտային խոհանոցներ։ Ընդհանուր առմամբ, փրկարարական աշխատանքներին, բացի կամավորներից, մասնակցել է ավելի քան 20 հազար զինվոր և սպա։ Ներգրավված է եղել ավելի քան երեք հազար միավոր ռազմական ու շինարարական տեխնիկա, իսկ 45 հազար շինարարներ միութենական բոլոր  հանրապետություններից մաքրել են փլատակները։ Մարդասիրական օգնության հավաքագրումն ակտիվորեն իրականացվում էր ողջ երկրում։ Մոբիլիզացվել են Խորհրդային Միության նյութական, ֆինանսական և աշխատանքային բոլոր հնարավորությունները»,-ասված է գրառման մեջ։

Ողբերգության հետևանքները վերացնելու հանձնաժողովը ղեկավարել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ն.Ի. Ռիժկովը։ Նրա հմուտ ղեկավարության շնորհիվ փլատակներից դուրս է բերվել 16 հազար մարդ, իսկ ընդհանուր առմամբ օգնություն է ցուցաբերվել ավերածության գոտում գտնվող 40 հազար մարդու։

2008 թվականին Ն.Ի. Ռիժկովին շնորհվել է «Հայաստանի ազգային հերոսի» կոչում։ 2015 թվականին Սպիտակում բացվել է երկրաշարժի հետևանքների վերացման գործում ակտիվ մասնակցություն ունեցած խորհրդային զինվորների 3,5 մետրանոց հուշարձանը։

«Մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերին»,- ասված է ուղերձում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular