ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 5-6 Մալթայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների համաժողովի ընթացքում կառույցի գլխավոր քարտուղար է ընտրվել Թուրքիայի կողմից առաջադրված ազգությամբ թուրք Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։ 

Նշվում է, որ Սինիրլիօղլուի ընտրությունը Հունաստանի հետ համատեղ իրականացված դիվանագիտության արդյունք է։

Ըստ dw.com-ի, Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարները համատեղ դիմում էին ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահությանը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելով Թուրքիայի, իսկ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավարի պաշտոնում Հունաստանի ներկայացուցչի թեկնածությունը։ Այս ամենը թուրքական մեդիայի կողմից գնահատվել է, որպես թուրք-հունական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող մերձեցման արդյունք։

Ուշագրավ է համարվել նաև այն, որ Սինիրլիօղլուի թեկնածությանը չեն առարկել Կիպրոսը և Հայաստանը։

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է. «Մալթայում ընտրել են ԵԱՀԿ (OSCE) նոր գլխավոր քարտուղարին: Եվրոպական այս կարևոր կառույցի նոր պատասխանատուն թուրք փորձառու դիվանագետ, դեսպան Ֆերիդուն Սինիրլիօղլուն է:

Չեմ բացառում, որ հենց նա իր կողմից ամեն ջանք գործադրի և հաջողության դեպքում անձամբ ստորագրի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը (ինչին ձգտում են Թուրքիան ու Ադրբեջանը և ինչին դեմ չէ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը):

Բայց այս լուրը ունի ևս մեկ հետաքրքիր դետալ: Թուրք դիվանագետի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև Հայաստանը»։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular