ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում «կովը բառաչի», ՔՊ-ինը պետք է լռի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանի վերջին նիստերից մեկում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը քպականները խիստ ծանր տարան: Փաշինյանական իշխանության՝ ԱԺում պարգևավճարանստած ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, սկսեցին լեզու թափահարել: Դե, նրանք, որ Ադրբեջանի հայտարարությունների ժամանակ «մկան ծակը հազար թումանով են առնում», նրանք, որ նույնիսկ «արևմտյան ադրբեջանի» կամ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալու» թեմաներով ալիևյան հերթական զառանցանքներին այնպիսի խուսափողական պատասխաններ էին տալիս, որ տպավորություն էր ստեղծվում, թե իրականում համաձայն են այդ ամենի հետ: Մի քպական կամ, դասական դրամատուրգիայի ոճով ասած, Ա նիկոլականը սկսեց տասնամյակներ առաջ ողբերգական եղելության հետևանքով սպանված մարդու նկար թափահարել, Բ նիկոլականը «նախկինները, թալանը, կոռուպցիան» քարոզչական մոնպասիեն վերստին մեջտեղ բերեց: Գ նիկոլականը մեկ ուրիշ «նախկինացավ» հիշեց:

Հա, այն Ա նիկոլականը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե պատերազմում տարած հաղթանակը (1994ին) հետագայում պարտության է վերածվել... ընտրությունները կեղծելով, ու նմանօրինակ այլևայլ «մարգարտաշող» փայլատակումներ եղան: Բայց, ախր, ովքեր ինչերի մասին են խոսում, էլի: Եթե հակիրճ, ապա փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ավելի ստույգ՝ իրենց խոսքերով ասած՝ «ուսապարկերը», այդ թվում՝ Ա, Բ, Գ... Ք նիկոլականները վաղուց են կորցրել (մսխել) որևէ խոսք ասելու, առավել ևս, որևէ մեկի հասցեին բան ասելու բարոյական ու քաղաքական իրավունքը: Չէ, սա արդեն նույնիսկ զավեշտ էլ չէ... Ստացվում է, որ պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի պարտության խորհրդանիշ քպականները խոսում են պարտության մասի՞ն: Արցախը կորստի մատնած, Արցախն ուրացած, հազարամյակների ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափման հասցրած փաշինյանական իշխանության ներկայացուցիչները պարտությունի՞ց են խոսում:

Հաջորդը. ախր, այդ ո՞ր իշխանության ներկայացուցիչն է սպանությունից խոսում, էլի: Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցի՞չը: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում շուրջ 5 հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ մահվան մատնվեցին: Իսկ դրանից հետո, մանիպուլ յացիաների «գուրու» և կուսակիցների հեռախոսների անձնական նամակագրությունը քչփորելու վարպետը հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»: Այն իշխանության, որի կառավարման պայմաններում 15 երիտասարդ զինվոր զորանոցի տակ հարմարեցված գոմանման տարածքում ողջողջ այրվել է: Ա՜խ, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մեր զոհերը «պլ յուսմինուս 50»ով է հաշվում... Նման զգայուն թեմա է շոշափում ներկայացուցիչը մի իշխանության, որի անդամներից մեկի մասնակցությամբ բանակի սպա է դաժան ծեծի ենթարկվել, ապա 3 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել: Ըստ որում, որքան հայտնի է, իրական և օրինական պատիժ չի հետևել, իսկ սպանության գործին առնչվող նիկոլականը նույնիսկ պաշտոնի բարձրացման է արժանացել:

Չէ, լուրջ, էլի, ո՞վ է խոսում սպանություններից ու անպատժելիությունից: Նիկոլականնե՞րը, Փաշինյանի գլխավորած իշխանության ներկայացուցիչնե՞րը: Նրա՞նք, որոնց ղեկավար Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենան վրաերթի ենթարկեց փողոցն անցնող հղի կնոջը՝ սպանելով թե՛ նրան, թե՛ նրա չծնված երեխային: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեցին ու «թռան» դեպքի վայրից. մեքենայում գտնվող Փաշինյանը նույնիսկ չկարգադրեց, որ կանգնեն, տեսնեն՝ ինչ է եղել, տուժածին անօգնական վիճակում թողեցին փողոցում արնաշաղախ ընկած ու փախան դեպի «դաչաներ»: Հա, ու մինչև օրս ոչ մեկը այս սպանության համար պատասխանատվության չի ենթարկվել: Ու նմանները դեռ համարձակվում են ծպտո՞ւն հանել, համարձակվում են այլոց դիտողությո՞ւն անել, առհասարակ նման թեմանե՞ր արծարծել: Ո՞նց, էլի: Մի իշխանություն, որի պաշտոնավարման ընթացքում աննախադեպ իրավախախտումներ են կատարվել, Սահմանադրություն է ոտնահարվել ու ոտնահարվում ամենօրյա ռեժիմով:

Մի իշխանություն, որը ժողովրդավարության անվան տակ փորձում է տոտալ բռնապետություն սահմանել երկրում: Մի իշխանություն, որ կալանավորմամբ գործնականում տանջամահ արեց Արմեն Գրիգորյանին, որը հենց դատարանի դահլիճում կնքեց մահկանացուն: Մի իշխանություն, որ խաղաղ, անզեն ցուցարարների վրա տասնյակ բեկորավոր նռնակներ նետեց՝ վիրավորելով ավելի քան 100 մարդու, իսկ մեկին դարձնելով հաշմանդամ: Ու նրանք դեռ համարձակվում են բարոյականությունից խոսե՞լ, օրենքից խոսե՞լ: Պարտության խորհրդանիշները, կրկնենք, երկիրը աղետի մատնածներն ու նորանոր աղետների սպառնալիքի տակ դնողնե՞րն են պարտությունից խոսում: Այն էլ՝ ինչ են խոսում. ձգտում են նախորդած շրջանի ձեռքբերումներն ու հաղթանակները բնորոշել որպես ձախողումներ ու պարտություններ:

Այսինքն, քիչ է, որ համայն հայության 1988 2018 թվականներին ունեցած ձեռքբերումները, զոհողությունները, թափած արյունը ջուրն են գցել, զրոյացրել են, մի հատ էլ ուզում են ջնջել այդ հաջողությունների հիշողությունները, որպեսզի իրենց ձախավերությունը արդարացնեն: Ու, առհասարակ, ավելի քան 6 տարի պետության ղեկին գտնվող, բոլոր պետական կառույցներն իր բուռը հավաքած իշխանությունը խոսելու տեղ չունի ոչ միայն բարոյական առումով, այլև հենց իրավական, քանի որ մինչև այժմ մատի փաթաթան դարձրած իր ոչ մի մեղադրանք չի կարողացել ապացուցել ու հիմնավորել անգամ: Խոշտանգել, մահվան հասցնել, այո, կարողացել է: Վարկաբեկել ու «մասկիշոուներ» անել, այո, կարողացել է: Քաղաքական հետապնդումներ, վայրիվերո բռնաճնշումներ, հակաժողովրդավարական, տո հենց մարդկային, բարոյական առումներով՝ ցածրոգի պահվածք, այո՛, դրսևորել է, այդ թվում՝ իր իսկ «թիմակիցների» հանդեպ... Ու, հա, կոռուպցիայից, թալանից խոսում են... փաշինյանական իշխանության ներկայացուցիչնե՞րը:

Նրա՞նք, որոնց հետ կապված օր չի անցնում, որ մամուլում կամ պարզապես՝ ի լուր հանրության, մի նոր կոռուպցիոն բնույթի սկանդալ չծագի: Մերօրյա կորեյկոներն ու, միաժամանակ, «նյուվասյուկիական» «ծրագրեր» տարփողող բենդերները խոսում են... կոռուպցիայից: Ճիշտ հասկանանք բուն հարցը. ցանկացած իշխանություն էլ ունի արատներ, ոչ մեկն էլ սուրբ չէ, ամեն մի իշխանության ժամանակ էլ եղել են տարբեր պատահարներ, ողբերգական դեպքեր: Ինչ են արել «նախկինները», թող իրենք պատասխան տան ու, ի դեպ, տալիս էլ են: Բայց փաշինյանական իշխանությունը, որ տեղով մեկ ողբերգական դեպքերի ու աղետների անընդհատ շղթա շարան է, ոչ միայն պարտության, այլև կոռուպցիայի խորհրդանիշ է ու վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին՝ միասին վերցրած, ընդհանրապես խոսելու տեղ չունի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular