ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռեգբիի գնդակ

ՖՈՏՈ

Ռեգբիի գնդակը երկարաձգված էլիպսոիդ գնդակ է, որն օգտագործվում է ռեգբի խաղի ընթացքում։ Դրա չափերն ու քաշը սահմանվում են Ռեգբիի Համաշխարհային ֆեդերացիայի և Ռեգբիի միջազգային լիգայի  կողմից, որոնք այդ խաղի երկու ղեկավար մարմիններն են՝ համապատասխանաբար Ռեգբիի միությունը և Ռեգբիի լիգան:

Ռեգբիի գնդակն ունի օվալաձև ձև, չորս վահանակ և կշռում է մոտ 400 գրամ։ Այն հաճախ շփոթում են ամերիկյան, կանադական և ավստրալական ֆուտբոլում օգտագործվող նույն չափի գնդակների հետ:

Առաջինն Ուիլյամ Գիլբերտն է սկսել ֆուտբոլի գնդակներ պատրաստել Ռեգբի քաղաքի դպրոցի համար 1823 թվականին, ընդ որում  այդ դպոցին մոտ գտնվում էր նրա կոշկակարական արհեստանոցը: Բացի այդ Գիլբերտի դպրոցի մոտ էր գտնվում նաև մեկ այլ կոշկակարական արհեստանոց՝ Ռիչարդ Լինդոնի արհեստանոցը, ով ևս գնդակներ էր կարում: Լինդոնը և Գիլբերտը սկսեցին պատրաստել ռեգբիի դպրոցական գնդակներ ձեռքով կարված կաշվե պատյաններից և խոզի միզապարկից, որը գնդակի ներքին փչովի տարրն էր: Ենթադրվում է, որ ռեգբիի գնդակի տարբերակիչ ձևը՝ օվալաձևը կապված է խոզի միզապարկի հետ, թեև վաղ գնդակները ոչ թե օվալաձև, այլ սալորաձև էին: Այն ժամանակ կարված գնդիկները տարբերվում էին չափերով՝ կախված նրանից, թե որքան մեծ էր տվյալ դեպքում օգտագործված խոզի միզապարկը։

Մոտ 1862 թվականին Ռիչարդ Լինդոնը հուսահատված լինելով խոզի միզապարկին փոխարինող գտնելու հարցում որոշեց դրա փոխարեն օգտագործել հնդկական ռետինե պարկ: Բայց հնդկական կաուչուկից պատրաստված այդ փուչիկը չափազանց դժվար էր բերանով փչելու համար, ուստի, ոգեշնչվելով օդային ներարկիչներից, նա ստեղծեց մեծ փողային օդամղիչ պոմպ իր ռեգբիի գնդակները փչելու համար: Վերջնականապես 1870 թվականին Ռիչարդ Լինդոնը ներմուծել է գնդակի ներքին՝ փչովի ռետինե մասը, և այդ ռետինի ճկունության պատճառով գնդակի ձևը աստիճանաբար գնդաձևից փոխվեց ձվաձևի: Արդեն 1880-ականներին Անգլիայում կային մի քանի «ֆուտբոլային գնդակներ» արտադրողներ, որոնք բոլորն էլ օգտագործում էին նույն տեխնոլոգիան:  Հետագայում Լինդոնը նաև պնդում էր, որ ինքն է հայտնագործել ռեգբիի գնդակը և դրա բնորոշ օվալաձև ձևը, բայց չի արտոնագրել իր դիզայնը ոչ գնդակի, ոչ կաուչուկե փուչիկի, ոչ էլ պոմպի համար:

Ռեգբիի գնդակի չափը և ձևը կանոնակարգված չէր մինչև 1892 թվականը, հետո դրանք սահմանվեցին հետևյալ կերպ. երկարությունը 11-ից 11,25 դյույմ, շրջագիծը 30-ից 31 դյույմ, քաշը՝ 12-ից 13 ունցիա, կարվում է ձեռքով նվազագույնը 8 կարով մեկ դյույմում: Սահմանվեց նաև ձվաձևությունը որպես պարտադիր ձև: Գնդակի աստիճանական կատարելագործումը շարունակվեց տարիների ընթացքում։

1980-ականներին ավանդական կաշվի փոխարեն սկսվեցին օգտագործվել սինթետիկ գնդակներ, որոնց օգտագործումը սկզբնապես որոշվում էր եղանակային պայմաններով: Եթե ​​խաղային մակերեսը խոնավ էր, ապա օգտագործվում էր սինթետիկ գնդակ, քանի որ այն ջուրը չէր կլանում և չէր ծանրանում: Ժամանակի ընթացքում կաշվե գնդակները լիովին մոռացվեցին: Ներկայումս պոլիեսթերն է օգտագործվում որպես ռեգբիի գնդակի հիմնական նյութ գնդակի օվալաձև ձևը պահպանելու համար, ինչպես նաև որպես լրացուցիչ բռնող նյութ արդյունավետությունը բարելավելու համար: Գնդակը կարվում է պոլիեսթերային թելով, որը պատված է մոմով, որպեսզի այն ավելի ջրադիմացկուն լինի։

Ներկայումս պրոֆեսիոնալ լիգաների մեծ մասում օգտագործվում են Adidas-ի, Gilbert-ի, Miter-ի կամ Webb Ellis-ի կողմից պատրաստված գնդակներ: Steeden ռեգբիի գնդակը, որն օգտագործվում է ռեգբիի լիգայում, փչվում է ազոտով: Մրցավարն անմիջապես է դադարեցնում խաղը, եթե գնդակը չի համապատասխանի չափի և ձևի պահանջներին։ Նախկին ավանդական շագանակագույն կաշվից պատրաստված  գնդակները ներկայում  սինթետիկ են և ունեն տարբեր գույներ ու նախշեր: Ընդ որում մեծահասակների մրցումներում պետք է օգտագործել բաց գույնի գնդակներ, որպեսզի հանդիսատեսն ավելի հեշտ լինի տեսնել գնդակը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular