Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատերը հիշում են Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը ջանասիրաբար պաշտպանող, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Հրաչյա Մուշեղյանի կարիերայի վայրիվերումները, երբ վերջինս նախկին նախագահների քրեական գործերին զուգահեռ դարձավ ՀՔԾ-ում վարչության պետ, ապա անսպասելի լքեց պետական համակարգը։
Ահա սույն նախկին պաշտոնյան հարբած (ինչպես իր համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ին), ոչ սթափ վիճակում ինքն է դարձել ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր-մեղադրյալ՝ մարդկանց մահվան եւ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու դեպքով։
Ընդունում է Մուշեղյանը իր մեղավորությունը, թե ոչ, պարզ կլինի առաջիկա դատավարության ընթացքում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: