ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Նախօրեին Հովիկ Աղազարյանի հարցով հրավիրված խմբակցության նիստից ՔՊ-ականներն ապշահար են դուրս եկել։ Մարդու անձնական կյանքի գաղտնիությունը տրորած Փաշինյանը ոչ միայն անձամբ է քչփորել պատգամավորի հեռախոսը` չունենալով դրա իրավունքը, հետո դրա պարունակությունը վարչության հետ է քննարկել, անձամբ կտորներ կարդացել այդ նամակագրությունից, պահանջել է պատասխանել, թե հեռախոսում այսինչի համարն ինչու պետք է լինի, ինչու է ֆլիրտ արել այսինչ կնոջ հետ: Ապա հեռախոսի պարունակությունը փորձել է որպես կոմպրոմատ օգտագործել, որ նրան ստիպի մանդատից հրաժարվել: Վերջում էլ հեռախոսային «պերեպիսկաները» տպել է տվել եւ տրցակներով ուղարկել ՔՊ պատգամավորներին, որ բոլորը կարդան։ Խմբակցության փակ նիստին ներկայացած Աղազարյանի գրագրությունը հաստափոր գրքի պես դրել են սեղանին` առաջարկել են ծանոթանալ դրանց, քանի որ «հանրային բարոյական նորմերը» խախտող փաստեր են պարունակում։

Բարեբախտաբար, ՔՊ-ի տղամարդկանց մի մասն ավելի բարոյական է գտնվել, քան իրենց առաջնորդը, եւ երբ ձեռքներն են վերցրել տպած թղթերն ու տեսել, որ մարդու ինտիմ գրագրությունն է, հրաժարվել են կարդալ: Փոխարենը` ՔՊ-ական կանայք ուշադիր ընթերցել են18+ նամակագրությունը, մանավանդ՝ սորոսական թեւի ներկայացուցիչները, որոնք իրենց առաջադեմ են համարում: ՔՊ-ի տղամարդկանցից մի քանիսը մասնավոր զրույցներում երեկ խոստովանում էին, որ նողկալի էր այդ ամենը, քանի որ մանկահասակ երեխաներն անգամ գիտեն, որ ուրիշի նամակները կարդալ չի կարելի։ Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ զրույցում երեկ չհերքեց, որ18+ բովանդակության զրույցներ են եղել իր հեռախոսում։ «Մաման լացացրել եմ, երբ զգացել եմ՝ դեմս ագենտ ա…»,- ասաց նա՝ արական սեռի լրագրողներին առաջարկելով ծանոթանալ իր նամակագրության բովանդակությանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular