ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել Սիրիայում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայում ապստամբություն և ահաբեկչական հարձակումներ իրականացնող թուրքամետ զինյալները շարունակում են նորանոր տարածքներ նվաճել:

Հալեպը գրեթե գրավելուց հետո նրանք սկսել են շրջափակել Սիրիայի կենտրոնական մասում գտնվող Համա քաղաքը:
Մարտական ​​գործողությունների արդյունքում նրանք գրավել են ևս վեց բնակավայր, այդ թվում՝ Զոր ալ-Մահրուկը, Զոր ալ-Հայսան, Զոր Աբու Զեյդը, Զոր ալ-Մասելիհը, Զոր Աջ-Ջադիդը, Խաթաբը և Նասիրիյա բլուրը։
Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Միաժամանակ սիրական կառավարական բանակը շարունակում է ռուսական զինուժի աջակցությամբ ապստամբներին ետ մղելու մարտերը:

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։

Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular