ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ ադրբեջանականի անվան տակ ռուսական գազ գնել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական էներգետիկ ընկերությունները բանակցություններ են վարում Ուկրաինայի և Ադրբեջանի հետ՝ ապահովելու գազի մատակարարումը Կենտրոնական Եվրոպա այն բանից հետո, երբ դեկտեմբերի 31-ին լրանում է Գազպրոմի հետ Ուկրաինայի տարածքով մատակարարումների պայմանագրի ժամկետը, գրում է profinance.ru-ն։ Պայմանագրի համաձայն Ադրբեջանը գազ կմատակարարի Ուկրաինայի հետ սահմանին, որտեղից այն Ռուսաստանի հետ փոխանակման համալիր սխեմայով կարող է վերահղվել դեպի Եվրոպա։ Գործարքի հիմնական շահառուները կլինեն Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները, որոնք աջակցում են Ռուսաստանին, և որոնք 2022 թվականին ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր արհամարհում են ռուսական գազը ԵՄ-ից դուրս բերելու փորձերը:

Financial Times-ին տված հարցազրույցում ԵՄ-ի էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ նման փոխանակումը պարզապես կհանգեցնի ռուսական գազի մատակարարումների շարունակականությանը, բայց այն «նախապես կպիտակավորվի» որպես ադրբեջանական: Նա նաև նշել է, որ այդ գործարքը «բոլորովին անհարկի է», քանի որ եվրոպական ընկերությունները կարող են ինքնուրույն գնել ռուսական գազն Ուկրաինայի հետ սահմանին։ «Եվրոպական երկրները պարտավորվել են դադարեցնել ռուսական հանածո վառելիքի գնումները մինչև 2027 թվականը, սակայն գազի գնումները ենթակա չեն ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։ Եվրոպական ընկերություններին թույլատրվում է «բանակցել ուկրաինացիների հետ և շարունակել գազ գնել» Ռուսաստանից»,- ասել է Սիմսոնը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսին ասել էր, որ Կիևը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումը պահպանելու համար՝ չնայած երկրի վնասված էներգետիկ ենթակառուցվածքին: Այնուամենայնիվ, հավանականությունը, որ Ուկրաինան կմնա տարանցիկ երկիր այն գազի համար, որը գնում է ԵՄ, նվազել է, քանի որ բանակցությունները դադարեցվել են: Սլովակիայի և Հունգարիայի էներգետիկ ընկերությունները դիտարկում են Ադրբեջանից գազի հասանելիության այլընտրանքային ուղիները:

Անցյալ ամիս Սլովակիայի գազային SPP ընկերությունը փորձնական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի պետական ​​էներգետիկ Socar ընկերության հետ Թուրքիայի և Բալկանների տարածքով գազ մատակարաարելու վերաբերյալ: «Եթե ​​Բաքվի հետ այդ պիլոտային նախագիծը հաջող լինի, «հնարավոր են զգալի ապագա պայմանագրեր», - վերջերս ասել է Սլովակիայի էկոնոմիկայի փոխնախարար Վլադիմիր Շիմոնյակը,- ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա բանակցությունները շարունակվում են, բայց արդյունքներն անորոշ են».

Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է ի վերջո վերաարտահանել ռուսական գազը սեփական գազը մատակարարելու փոխարեն, Շիմոնյակը միացել է մյուսներին ընդունելով, որ ԵՄ-ի համար գործնականում անհնար կլինի դա վերահսկելը: «Չեմ կարծում, որ գազի ծագման վերաբերյալ իրատեսական և արդյունավետ երաշխիք կարող է լինել»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular