ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղազարյանին փորձում են փչացնել բոլոր հնարավոր եղանակներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ գործող իշխանությունների պահվածքը խիստ սպասելի էր։ Ակնհայտ էր, որ Փաշինյանի հրահանգները չկատարող Աղազարյանը հայտնվելու է վարչախմբի քննադատության թիրախում, բայց այն, ինչ կատարվում է այս օրերին, դուրս է բարոյականության բոլոր սահմաններից։ Պարզվում է՝ Փաշինյանի ապօրինի հրահանգով Հակակոռուպցիոն կոմիտեն Աղազարյանի առգրավված հեռախոսի տվյալները փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, և ՔՊ-ն իր նախկին անդամին մեղադրում է ընդհուպ հանրային բարոյականության նորմերը խախտելու մեջ։

«Ես ուզում էի անձամբ իրան ինչ-որ ձևով խեղդեի». - լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, թե Աղազարյանը փակ քննարկումներից գաղտնի տեղեկություններ է հայտնել։ Թե ինչ գաղտնի տեղեկություններ չեն հայտնում, բայց պնդում են՝ պետությանն է վնաս հասցրել։ Ակնհայտ է, որ նախկին քպականի դեմ անձնական բնույթի կոմպրոմատներից բացի նաև այլ, կեղտոտ արշավ են իրականացնելու՝ Աղազարյանին հանրության աչքում վարկաբեկելու, նրա դեմ քրեական վարույթների հիմքեր նախապատրաստելու համար։

Ինքը՝ Աղազարյանը կարծես չի մտահոգվում այդ զարգացումներից, պատրաստ է մինչև վերջ կռիվ տալ իր հիփոթեքի վճարումները հասցնելու համար։ Այն, որ Աղազարյանն ինքն էլ չի փայլել բարոյական բարձր հատկանիշներով, որևէ մեկի համար գաղտնիք չէ, բայց նրա նախկին կուսակիցների վարմունքը որևէ սահմաններում չի տեղավորվում։

Մարիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular