ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փնթի աշխատա՞նք, թե՞ դիտավորություն. ժխտողականության քայլարշավը՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգի ներքո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգը այսօր առավել քան կարևոր է՝ հաշվի առնելով, որ 21-րդ դարի քաղաքակրթվածության և զարգացածության պայմաններում այս հանցագործությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Սփյուռքի, ապա նաև նորանկախ Հայաստանի Հանրապետության գործադրած ջանքերի արդյունքում տասնյակ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Բայց Թուրքիան ոչ միայն շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական փաստը, այլև շարունակում է աջակցել Ադրբեջանին, որը ցեղասպանական հանցագործությունների թիրախ դարձրեց արցախահայությանը՝ սկզբում տոտալ շրջափակման մեջ պահելով նրանց, ապա դարձնելով ագրեսիայի նշանակետ ու բռնագաղթի ենթարկելով։
 
Ու այս հարցում շատ կարևոր է ոչ միայն թուրքական ժխտողականության դեմ պայքարը, այլև Ադրբեջանի գործողություններին համապատասխան քաղաքական ու իրավական գնահատական տալը, իսկ սա կարող է տեղի ունենալ հենց ցեղասպանության կանխարգելման օրակարգի զարգացման շրջանակներում։ Իսկ այս թեման մասնագիտական շրջանակների ու միջազգային հանրության ուշադրությունը կրկին սևեռելու տեսանկյունից արդյունավետ կարող է լինել նաև «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումների ձևաչափը։ Ուշագրավ է, որ 2015 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնված՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը: Եվ դրա հետ կապված՝ Հայաստանը նախաձեռնել և կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումները, որոնք տեղի են ունեցել 2015, 2016, 2018 և 2022 թվականներին։
 
Այս տարի դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության և այլ ոճրագործությունների նկատմամբ վաղ ազդարարման և վաղ արձագանքման միջազգային մեխանիզմների արդյունավետության ամրապնդումը» խորագրով: Թվում էր, թե այս կարևոր միջոցառման կազմակերպման ուղղությամբ ԱԳՆ-ի ու կառավարության մյուս պատասխանատու կառույցների կողմից պետք է հատուկ պատրաստություն տեսնվեր, բայց, ինչպես երևում է, բարձիթողի իրավիճակ է։ Հարկ էր, որ մասնագիտական շրջանակների հետ մեկտեղ ֆորումին հրավիրվեին նաև արտերկրյա իրավական, դիվանագիտական ու քաղաքական հարթություններում մեծ ազդեցություն ունեցող գործիչներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Բայց հայտնի չէ՝ նման անձինք հրավիրվե՞լ են, թե՞ ոչ։ Հաշված օրեր են մնացել Գլոբալ ֆորումին, սակայն երեկ դեռ ո՛չ նորմալ օրակարգը կար, ո՛չ էլ կոնկրետ զեկուցողներն էին հայտնի։
 
Այս իրողությունն ինքնին խոսուն է։ Միջոցառման հայեցակարգն էլ ֆորումի կայքում միայն անգլերեն տարբերակում էր դրված, իսկ հայերեն մասը դատարկ էր։ Մասնագետ չպետք է լինել նկատելու համար, որ գլոբալ ֆորումի հայեցակարգը շատ փնթի ձևով է կազմված։ Դրանում տեղ են գտել ինչ-որ ընդհանրական դրույթներ, իսկ կոնկրետ իրողությունների մասով ոչինչ չկա: Ու ցավալին այն է, որ մի տեղում հղում է կատարված ընդամենը Ռուանդայի ցեղասպանությանը։ Այնինչ, հարկ էր, որ միջոցառման շրջանակներում հատկապես ուշադրություն դարձվեր այն իրողության վրա, որ մինչև այսօր Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ հրաժարվելով առերեսվել սեփական պատմությանը, ինչն էլ ճանապարհ է բացում նման հանցագործությունների կրկնության համար։ Ու շատ զարմանալի է, որ միջոցառման հայեցակարգում ոչ մի խոսք չկա նաև Արցախի թեմայի շուրջ, երբ կոնկրետ միջազգային հանցագործություններ են տեղի ունեցել Արցախի բնակչության նկատմամբ, ու միջազգային հանրությունն ի զորու չի եղել դրանք կանխելու։
 
Այսինքն, լավագույն առիթը կա հեղինակային Գլոբալ ֆորումի նախաձեռնության միջոցով շատ կարևոր հարցեր բարձրացնելու և միջազգային հանրությանն ու փորձագիտական դաշտին կարևոր ուղերձներ փոխանցելու համար, բայց չի արվում։ Այնպիսի տպավորություն է, որ Գլոբալ ֆորումը վերածվել է ընդամենը ձևական միջոցառման, որը ընկել է Հայաստանի «վզով» ու ստիպված պիտի իրականացվի։ Չնայած ՀՀ իշխանություններից այլ մոտեցում սպասելի էլ չէր, քանի որ մի շարք ուղղություններով նրանք ևս միացել են ցեղասպանության ժխտման արշավին։ Պատահական չէ, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնն զբաղեցնող անձը հայտարարում է, թե այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի համար առաջնահերթություն չէ։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին է հորդորում զերծ մնալ Արևմտյան Հայաստանի մասին հիշատակումից, մոռանալ պատմական Հայաստանի մասին ու ընդհանրապես հրաժարվել մեր արմատներից։
 
Այդպիսով, ՀՀ իշխանությունները հագուրդ են տալիս թուրքադրբեջանական պահանջներին։ Եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ կարող է ընդհանրապես այնպիսի պահանջ դրվի, որ պետք է ամեն կերպ խուսափել Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումից։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular