ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խիստ անհրաժեշտության դեպքում բոլորը հույսը դնելու են միայն ՀԱՊԿ-ի վրա»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած արևմտյան քարոզչության հայտարարություններին, ՀԱՊԿ-ը մնում է այն միակ լուրջ ուժը հետխորհրդային տարածքում, որը կարող է օգնության հասնել դժվարին պահերին։ Այդ մասին բուլղարական Pogled Info հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի Nativ հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին, գրում է politnavigator.net-ը։

 «Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունը ցույց տվեց ՀԱՊԿ արդյունավետությունն այն դեպքում, երբ երկիրն ունի խնդիրներ և կարիք ունի արտաքին, հատկապես ռազմական օգնության։ Օրինակ, եթե վաղը Ուզբեկստանում ինչ-որ խնդիր կլինի, ո՞վ կարող է նրան օգնության հասնել։ Թալիբա՞նը, գուցե՞ Բրիտանիան, Ֆրանսիան, Պակիստանը, ԱՄՆ-ը: Միայն ՀԱՊԿ-ը: Օրինակ Սահակաշվիլին իր այն արկածախնդրության ժամանակ, երբ հարձակվեց Օսեթիայի վրա, սպասում էր ամերիկյան նավերին։ Բայց հետխորհրդային տարածքում այսօր կա միայն մեկ ուժ, դա ՀԱՊԿ-ն է, և դա նրա առավելությունն է։ Ցանկացած խնդիր, որը վտանգ է ներկայացնում պետության և գործող իշխանության անվտանգության համար, կարող է լուծել միայն ՀԱՊԿ-ը»,- ընդգծել է Քեդմին։

Նա նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը որպես օրինակ բերելը ոչ տեղին է, քանի որ այն հանձնվել է Հայաստանի ղեկավարի, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի կողմից։ «Հայաստանի վարչապետը մի այնպիսի տականք է, ով դավաճանեց Հայաստանին, վաճառեց նրա բոլոր ազգային շահերը, տապալեց նրա բոլոր ձեռքբերումները։ Նա խայտառակ արեց այն արյունը, որը հայ զինվորները թափել էին ի պաշտպանություն իրենց հայրենիքի։ Եվ նա տվեց ամեն ինչ, և դա այն բանից հետո, երբ հրաժարվեց Պուտինի առաջարկից, որն ընդունելու դեպքում Հայաստանի զիջումները շատ ավելի քիչ կլինեին։ Եվ այսօր էլ Փաշինյանը շարունակում է նույն բանն անել։

Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, իսկ ՀԱՊԿ-ը չէր կարող պաշտպանել այն երկիրը, այն տարածաշրջանը, որը չպաշտպանեց անգամ հայկական բանակը։ Դրանք հայ ժողովրդի դավաճան տականքի խառնակչություններնն էին, որի հետ, ի դեպ, ժողովուրդը դեռ հաշիվ է մաքրելու»,- եզրափակել է Քեդմին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular