ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարվել է սննդից․ 4-ամյա Նատալիի մահվան դեպքի հետքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի 28 մանկապարտեզի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը, 4-ամյա երեխայի դաստիարակը, դայակը հարցաքննվել են: Նախաքննական մարմինը քննչական գործողություներ է իրականացրել մանկապարտեզում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երևանում 4-ամյա երեխայի մահվան դեպքով այս պահին իրավապահները սպասում են դատաբժշկի պատասխանին, որ հասկանան, թե երեխայի մահը ինչից է վրա հասել: Սակայն նախնական տեղեկությունների համաձայն՝ մանկապարտեզի անձնակազմը իրավապահներին ասել է, որ երեխան ուշագնաց է եղել, որից հետո նրան շտապ հասցրել են հիվանդանոց: Իսկ թե ինչու է ուշագնաց եղել, կամ ինչ է կատարվել, այս ամենի վերջնական պատասխանը կարող է տալ դատաբժշկական փորձաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարաության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել, ով մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է՝ 4 տարեկան, ով շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:

Դեպքի փաստով «սպանութուն» հատկանիշներով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից։ ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ ըստ իրենց հասած տեղեկությունների` երեխան վերջին շրջանում վատառողջ է եղել, հրաժարվել է սննդից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular