ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածը՝ էկոպարեկների վրա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Արարատից օր առաջ ազատվելու, այն Արագածով փոխարինելու մոլուցքը Փաշինյանի մոտ սրվում է։ Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։ Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը` եւս։ Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:

Բայց արել են, որ հերթական անգամ հաճոյանան մեր թշնամիներին, հատկապես` Թուրքիային։ Գուցե խառն է նաեւ Արեւմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձեւելու, «բարեփոխումներ» անելու գործով, եւ էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular