ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու հրատապ նախագիծ են սղղացնելու․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ ԱԺ դեկտեմբերյան արտահերթ նիստերի սեզոնը շուտով կսկսվի։ Այս քառօրյայից անմիջապես հետո ԱԺ-ն արտահերթ նիստեր կհրավիրի, «տունը մնացած» նախագծերից բացի, 2 կարեւոր փաթեթ են ընդունելու։ Մեկն Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են, որի խմբագրված տարբերակը դեռեւս ԱԺ չի ուղարկվել, եւ հայտնի չէ՝ իշխանությունը հրաժարվե՞լ է արտակարգ դրություն հայտարարելու մասին աղմկահարույց կետից: Հիշեցնենք․ առաջին ընթերցում անցած նախագծում նշված է․ «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո` մինչեւ թեկնածուների առաջադրման ժամկետի սկիզբը... մինչեւ քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված»։

Ապա ընտրական գործընթացը վերսկսելիս նոր քվեարկություն է կազմակերպվում: Այսինքն՝ իշխանությունը, տեսնելով, որ ընտրական որեւէ փուլում պարտվում է, կարող է ինչ-որ պատրվակով ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ նոր քվեարկություն նշանակել։ Մյուս «հրատապ» նախագիծը Գյումրիում ԺՊ նշանակելուն է վերաբերում, ՏԻՄ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Փաշինյանը որոշել է հանրապետության երկրորդ քաղաքում ավարտել իշխանազավթումը եւ քաղաքապետի ԺՊ նշանակել, որ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ Գյումրու ընտրություններում հաղթի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 04․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular