ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց Հայաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված տուրքի սահմանաչափերը չեն փոփոխվել 1997 թվականից ի վեր: 

«Առաջարկում ենք շնորհման համար ներկայիս 1,000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար դրամ պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ պետական տուրք»,-ասաց Ղազարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:

Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով: Առաջարկվում է քաղաքացիության գործերի վարման համար ունենալ միասնական էլեկտրոնային համակարգ: Սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից մեկ անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular