ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 անչափահաս երեխա ունեմ, աշխատանքից ազատել են, հիմա թողնելու եմ, գնամ, արտերկրում աշխատեմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան ժամը վեցին եղել եմ ավտոբուսների պարկում, նկատել են, որ աշխատանքի չեմ, մտածել են, որ ես եմ կազմակերպել կամ հրահրել գործադուլը, բայց ես այստեղ կանգնած մարդկանց 30 տոկոսին էլ չեմ ճանաչում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գործադուլին միացած վարորդներից Արմեն Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ բազմաթիվ վարորդներ են միացել գործադուլին, բայց դուք քչերից եք, որին հեռացրել են աշխատանքից, ինչո՞վ եք պայմանավորում դա:

Նա նշեց, որ «ժոնգ տոնգ» ավտոբուս է վարում արդեն ուղիղ մեկ տարի է:

«Ի վիճակի չեմ այլ աշխատանք անեմ, առոջությունս չի ներում, իսկ չի ներում որովհետև ես առավոտյան ժամը հինգին արթանանում եմ, մինչև հասնում եմ պարկ լինում է 6-ը, 6:30: Գնում եմ մեքենան ընդունում եմ, բարձրանում եմ, մտնում եմ գիծ, մինչև ամեն ինչը վերջանում է, լինում է 00:40: Տուն եմ հասնում 10-20 րոպե ժամանակահատվածում, լինում է ժամը մեկը: Ես պետք է հանգստանամ, որ պատրաստ լինեմ հաջորդ 22 ժամվա համար աշխատելուն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ են իրականացնում: Քաղաքապետարանից նախ նշել էին, որ դիմելու են անհրաժեշտ քայլերի և կոմպրոմիսի չեն գնալու, ապա արդեն հայտնի դարձավ, որ 18 վարորդ ազատվել է աշխատանքից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular