ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փակվել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ պատմության այս օրը (03 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հաշմանդամների միջազգային օր, Ռուսաստան՝ Փաստաբանի օր, Անհայտ զինվորի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842 –ծնվել արևմտահայ վիպասան Սրբուհի Տյուսաբը։

1842 - ծնվել է լեզվագետ, թարգմանիչ Մեսրոպ Նուպարյանը։

1864 - ծնվել է  գրող Լևոն Մանվելյանը:

1896 - ծնվել է  հեղափոխական, կուսակցական ու պետական գործիչ Ավիս Նուրիջանյանը:

1900 - Փարիզում սկսել է լույս տեսնել ֆրանսերեն «Pro Armenia» երկշաբաթաթերթը։

1915 - ծնվել է  հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:

1920- Ստորագրվել է Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանն ունեցել է տարածքային ծանր կորուստներ։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ:

1958 - Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։

1961– ծնվել է քաղաքական գործիչ, հրապարակախոս, Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը:

1990– վախճանվել է ճանաչված երգչուհի Վալյա Սամվելյանը:

2007- Հայաստանը ձեռք է բերել 1998 թվականի արտադրության «Էյրբաս» Ա-319 ինքնաթիռ, որը նախատեսված է եղել շահագործել ներկայացուցչական նպատակներով՝ մինչ այդ օգտագործվող 1977 թվականի արտադրության Տու-134 ինքնաթիռի փոխարեն:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանում բացվել է Բռնադատվածների հուշահամալիրը:                   

2010- Երևանի մարզահամերգային համալիրում ելույթ է ունեցել համաշխարհային երգարվեստի մեծագույն դեմքերից մեկը` Պլասիդո Դոմինգոն:

2011- Մարզահամերգային համալիրում կայացել է մանկական «Եվրատեսիլ-2011»-ը:

2015-Երևանի Ազատության հրապարակում անց է կացվել «Ոչ»-ի ճակատի ուժերի (սահմանադրական հանրաքվեին ոչ ասելու) հանրահավաք և տեղադրվել են վրաններ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու համար:

2016- ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է արել Ծառուկյանին «վերադառնալ ակտիվ քաղաքականություն»:

2018- «Իմ քայլը» դաշինքը Փաշինյանի բերանով խոստացել է «հայտնի կոռուպցիոներներից» պետությանը վերադարձնել 2.5 միլիարդ դոլար:

2019-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման նպատակով հավաքված Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամների և ոստիկանների միջև սկսվել են բախումներ. 24 անձ բերման է ենթարկվել:

2020-Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական 16 ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժում, և վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։

2022- Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո մայրուղին բացվել է։

2023- վախճանվել է հայկական կինոյի ամենայուրահատուկ ստեղծագործողներից մեկը հանդիսացող կինոռեժիսոր Սուրեն Բաբայանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1586 —առաջին անգամ Կոլումբիայից Անգլիա է բերվել կարտոֆիլ:

1596 —ծնվել է լարային երաժշտական գործիքների հանրահայտ իտալացի վարպետ Նիկոլո Ամատին:

1755 - ծնվել է  ամերիկացի գեղանկարիչ Գիլբերտ Սթյուարտը:

1800 —Գոգենլինդենի  (Բավարիա) ճակատամարտում ֆրանսիական գեներալ Մորոն ջախջախել է ավստրիացիներին:

1810 —Անգլիան հետ է վերցրել Ֆրանսիայից Մավրիկիան:

1818– Իլինոյսը դարձել է ԱՄՆ-ի 21-րդ նահանգը:

1883– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը:

1919– վախճանվել է  ֆրանսիացի նշանավոր նկարիչ, իմպրեսիոնիստ Օգյուստ Ռենուարը:

1948– ծնվել է բրիտանացի երգիչ, «Բլեք Սաբաթ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Օզզի Օսբորնը:

1966 —մոսկովյան Կրեմլի պատերի տակ թաղվել են Անհայտ զինվորի մասունքները:

1967–Քեյփթաունի (ՀԱՀ) Գրուդ Շուդ հոսպիտալում պրոֆեսոր Քրիստիան Բերնարդն իրականացրել է սրտի փոխպատվաստման առաջին վիրահատությունը՝ մահացու վիրավոր 25-ամյա կնոջ սիրտը փոխպատվաստվել է 55-ամյա հիվանդին:

1971 —սկսվել է երրորդ հնդկա-պակիստանական պատերազմը:

1984– Հնդկաստանի Բհոպալ քաղաքի պեստիցիդների Union Carbide քիմիական գործարանում տեղի ունեցած վթարի ժամանակ  մեթիլիզոցիանիդի արտահոսքի արդյունքում 3000 մարդ է զոհվել:

1989 —համարվում է «սառը պատերազմի» ավարտի օր, քանի որ ԽՍՀՄ ղեկավար Գորբաչովը և ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայտարարել են, որ իրենց երկրներն այլևս չեն հանդիսանում հակառակորդներ:

1991 —լուծարվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ը:

1992 —ուղարկվել է առաջին СМС հաղորդագրությունը:

1997– Կանադայի մայրաքաղաք Օտտավայում 133 պետությունների կողմից ստորագրվել է համաձայնագիր հակահետևակային ականների չօգտագործման մասին:

1999 —Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գրավել են Չեչնիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Արգունը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular