ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հրահանգել է թիմին՝ ոչ մի արտերկիր, միայն թանգարաններ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատեւ արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, եւ վայելքներն իրենց չեն հետաքրքրում։ Վերջին օրերին ինքն էլ է սկսել ազգային երեւալ՝ Սայաթ-Նովայի հնչյունների ներքո սուրճ է խմում, պարի պետական անսամբլի համերգին է գնում, դրանից առաջ դստեր հետ պետական ջազ նվագախմբի համերգին էր։ Նախօրեին էլ` ընտանյոք հանդերձ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում, անգամ փոքրիկ Արփին էր դիտում, չնայած տարիքային առումով նրան դժվար թե հետաքրքրեր:

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը հասկացել է, որ ինքն ու թիմը հանրության մոտ հղփացած չտեսների եւ անհայրենիք բախտախնդիրների տպավորություն են արդեն թողնում, եւ որոշել է նման քայլերով իրենց վարկանիշը բարձրացնել, որ կարողանան կրկին վերընտրվել։ Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլեւ կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին եւս։ Ի դեպ, նա իր վերջին հարցազրույցում էլ տողատակերով հասկացրեց, որ թիմից դժգոհ է: Անգամ գնաց ծառայողական մեքենաները կրճատելու ճանապարհով` գրիչն առել, թղթի վրա ջնջում էր «պադավատները», բայց դա համարժեք արձագանք չգտավ, քանի որ մարդիկ նախ իրեն եւ իր ընտանիքին ծառայող ու ուղեկցող մեքենաներն են տեսնում եւ գիտեն, որ այս ամենն ավելի շատ նախընտրական թատրոն է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 03․ 12․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular