ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկերեսանիության բարոյազուրկ պատկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ Վրաստանում շարունակվում են փողոցային բախումներն ու անկարգությունների հրահրումները: Ինչպես հայտնի է, արևմտամետները, ժամկետն սպառող նախագահ Զուրաբիշվիլու գլխավորությամբ, ուժային բախման ու ընդհարումների են ելել գործող իշխանության դեմ: Ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր են նետում ոստիկանության ուժերի վրա, հրավառության խոշոր միջոցներ են գործածում, ապակողմնորոշող ճառագայթներ են կիրառում, փորձում են շենքեր հրդեհել և այլն: Ոստիկանությունն էլ կիրառում է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, դիմում է ձերբակալությունների: Թե ինչ է ուզում Եվրամիության դրոշներով Թբիլիսիի կենտրոնական փողոցները զանգվածային անկարգությունների ու հրկիզումների վայրի վերածած ընդդիմությունը, որը բացահայտ կառավարվում է արևմտյան ազդեցության կենտրոնների կողմից, պարզ է:

Պարզ է նաև, թե ինչ դիրքավորում ունի Վրաստանի իշխանությունը: Սրանք արտաքուստ զուտ ներվրացական խնդիրներն են: Բայց նախ՝ իրականում վաղուց է այդ ամենը դուրս եկել ներվրացական հարթությունից, երկրորդ՝ այս պարագայում ոչ պակաս հետաքրքիր է դիտարկել տեղի ունեցողի հետ կապված նույն Եվրամիության, արևմտյան կառույցների, նաև՝ առանցքային լրատվամիջոցների, առավել ևս՝ մեր «հայրենական արևմտամետների» հրապարակային դրսևորումները: Նույնիսկ կարելի է շրջանցել այն, որ արևմտյան ամենատարբեր գործիչներ միանգամայն անթաքույց, նույնիսկ ցուցադրաբար միջամտում են Վրաստանի ներքին գործերին, եթե չասենք՝ հրահրում են փողոցային անկարգություններ, խրախուսում են դրանք, պարզ ասած՝ «շիրա են տալիս»:

Առանցքայինն ու նրանց բոլորի բարոյազուրկ նկարագիրը բացահայտողն այլ բան է: Տեսեք, նույն Եվրամիությունը իր բազում պաշտոնական ու բարձր ներկայացուցիչներով, նույն արևմտյան կառույցներն ու արևմտյան երկրների դեսպանները, այսպես ասած՝ «միջազգային հանրությունը» հիմա միաբերան դատապարտում են Վրաստանի իշխանություններին, ոստիկանությանը և խրախուսում են զանգվածային անկարգությունների մասնակիցներին, այսպես ասած՝ ցուցարարներին, եթե կուզեք՝ փողոցային ապստամբներին: Բայց բացարձակապես այդ նույն եվրո-գործիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների դեսպանները ո՛չ մի անգամ ծպտուն իսկ չեն հանել բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաշինյանական ոստիկանությունը, ի դեպ, ֆինանսապես արևմտյան «բարեփոխումների» ենթարկված, Երևանի փողոցներում գազանաբար հարձակվում էր խաղաղ ցուցարարների, կանանց ու երեխաների, ծերերի ու հաշմանդամ մարդկանց վրա:

Ոչ մի անգամ որևէ արևմտյան դեսպանատուն ո՛չ մի անգամ ծպտուն չի հանել, երբ փաշինյանական ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել, անադեկվատ ու անհիմն բռնությունների դիմել խաղաղ ցուցարարների, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ: Նրանց լռել ու ծպտուն չեն հանել, երբ այս տարվա հունիսի 12ին ոստիկանությունը խաղաղ ցուրարարների նկատմամբ զանգվածաբար կիրառեց «Զարյա-3» տեսակի լուսաձայնաբեկորային նռնակներ, որոնք նախատեսված են ոչ թե ցույցեր ցրելու, այլ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Դրա հետևանքով ավելի քան 100 ցուցարար վիրավորվեց, իսկ մեկ քաղաքացի հաշմվեց: Դրանից հետո միայն ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն արեց՝ մեղադրելով... խաղաղ, անզեն ցուցարարներին ու փաստացի արդարացնելով ոստիկաններին, որոնք բզկտում էին ցուցարարներին, այդ թվում՝ կանանց, երեխաներին ու ծերերին:

Ընդ որում, կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի են ունեցել բացառապես խաղաղ ցույցեր, առանց զենքի հավաքներ, բողոքի երթեր, պիկետներ, ակցիաներ: Իսկ Վրաստանում, ընդդիմության գլխավորությամբ, «ցուցարարները» բացահայտ բռնի գործողություններ են իրականացնում, հրավառության նյութերով հարձակվում են ոստիկանական ուժերի րա, հրկիզում են խորհրդարանի շենքը և այլն, և այլն: Այդ ինչպե՞ս է լինում, որ նույն Արևմուտքը, նույն արևմտյան գործիչները, դեսպանները, նույն «արևմտամետները» Վրաստանի դեպքում դա որակում են որպես «ազատության համար պայքար», իսկ Հայաստանի դեպքում՝ խրախուսում են ոստիկանությանը: Վրաստանի դեպքում սաստում են ոստիկանությանը և իշխանություններին, Հայաստանի դեպքում ցուցարարներին են մեղադրում: Կամ՝ մեր «տեղական» գրանտային «արևմտամետների» մի մասը երեկ ոգևորված «ճռվողում» էր սոցցանցերում, թե՝ «վրաց եկեղեցին միացավ ցուցարարներին...»:

Ըստ որում, այն դեպքում, երբ վրաց եկեղեցին ուղղակի իշխանություններին ու ցուցարարներին երկուստեք զսպվածության էր կոչել: Այնինչ նույն այդ մարդիկ միաբերան աղմկում ու ամենակեղտոտ արտահայտություններ էին անում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, երբ Հայաստանում ժողովրդի բողոքի ալիքը գլխավորեց հոգևորական գործիչ: Իսկ հիմա... ողջունում են վրաց եկեղեցու՝ իբր ցուցարարներին միանալը: Սրանք միայն մի քանի օրինակներն են: Իսկ այդպիսի օրինակները քիչ չեն. դրանք ամենօրյա ռեժիմով գալիս են ապացուցելու, թե որքան երկդիմի են «միջազգային հանրության» «արժեքները»: Իրենց շահերը սպասարկողները միշտ ճիշտ են, թեկուզ և որևէ երկիր հողին հավասարեցնեն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular