ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ Հայաստանը չդարձավ «Անդրկովկասյան Իսրայել»» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետաքրքիր է այն, թե ինչո՞ւ Հայաստանից չստեղծվեց «Անդրկովկասյան Իսրայել», գրում է periskop.su-ն: Թվում է, թե հրեաներն ու հայերն իրենց հիմնական հատկանիշներով շատ նման ազգեր են, և դրա հնարավորությունները շատ էին։

Դատեք ինքներդ.

1) երկու ժողովուրդներն էլ շատ հին են, հսկայական պատմությամբ

2) բազմիցս ենթարկվել են հետապնդումների, փոխել են իրենց բնակության տարածքները, ցրվել և նորից հավաքվել

3) երկուսն էլ ամուր ինքնություն ունեն, յուրահատուկ կրոն ու ավանդույթներ, որը պահպանվել է նույնիսկ անբարենպաստ պայմաններում

4) նրանց շուրջը միշտ ուժեղ թշնամիների ծով է եղել, որոնք ունեն տարբեր հավատքներ և հողային պահանջներ

5) երկուսն էլ ունեն հսկայական համաշխարհային սփյուռք, որը մեծ ազդեցություն ունի բազմաթիվ երկրներում, և որի քանակը մի քանի անգամ ավելի մեծ է, քան բուն պատմական հայրենիքի բնակչությունն է

6) նոր կազմավորման սկզբում երկու երկրներն էլ ունեին հզոր ռազմական ավանդույթներ, հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ էին, հայերը խորհրդային սպաներ էին Աֆղանստանում փորձառությամբ։ 

Սակայն հրեաները սկսեցին կաթիլ-կաթիլ հավաքվել, ապա շարունակաբար աճել իրենց համար ընտրելով ուժեղ հովանավորի, իսկ հայերը, ընդհակառակը, սկսեցին պակասել ֆորմալ անկախություն ձեռք բերելուց հետո և բազմաուղղվածություն խաղալ։ Ավելին, սկզբում հայերը վիթխարի առավելություն ունեին ադրբեջանցիների նկատմամբ ուժեղ պրոֆեսիոնալ զինվորականների առկայության տեսքով, և դա նույնիսկ ավելի զգալի էր, քան հրեաներն ունեին արաբների նկատմամբ 1947 թվականին։

Բայց վերջին 70 տարիների ընթացքում իսրայելական «կաթիլն» աճել է ավելի քան 7 անգամ վերածվելով լուրջ ուժի, շուտով երկրի բնակչությունը կհասնի 10 միլիոնի։ 

Իսկ հիմա, ուշադրություն, հայերը (իրենց տարածքում): 70 տարում նրանց աճը եղել է մի փոքր ավելին քան կրկնապատիկն է, բացի դա ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի քան կես միլիոն հայ է փախել  Հայաստանից։ Նրանք չգիտես ինչու չեն ցանկանում կառուցել իրենց ուրույն Անդրկովկասյան Իսրայելը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց համաշխարհային սփյուռքը գնահատվում է 12-ից 15 միլիոն: Այսինքն կա ռեսուրս, որտեղից կարելի է ներգրավել բնակչությանը։ Բայց ոչ, հայերը չեն ուզում ապրել իրենց գեղեցիկ Հայաստանում։ Եվ չգիտես ինչու չեն զարգացրել իրենց բանակը՝ 1992-94 թվականների նվաճումների պաշտպանին։ Եվ շարժվել են ետ ու առաջ՝ գունավոր հեղափոխություններով և բազմավեկտոր նոպաներով: Բայց կարող էին չէ 100 %-ով հույս դնել Ռուսաստանի վրա որպես պաշտպանի և դժվար թե սխալվեին։

Երկու աշխարհ՝ երկու շապիրո, մի խոսքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular