Հռոմի պապը ողջունել է Լիբանանում հրադադարի հաստատումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ ողջունում է Լիբանանում հրադադարի ձեռքբերումը և հույս է հայտնել, որ երկրում նախագահ կընտրվի
«Ես ողջունում եմ հրադադարը Լիբանանում, թող այն պահպանվի բոլոր կողմերի կողմից»,- հայտարարել է նա կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ավարտից հետո:
«Կոչ եմ անում լիբանանցի բոլոր քաղաքական գործիչներին ապահովել հանրապետության նախագահի անհապաղ ընտրությունը: Ես հույս ունեմ, որ խաղաղության ի հայտ եկած կայծը կարող է հանգեցնել հրադադարի բոլոր այլ վայրերում, հատկապես Գազայի հատվածում», - ասել է քահանայապետը ՝ հույս հայտնելով, որ փախստականները կվերադառնան տուն:
Պապը նաև աջակցություն է հայտնել Սիրիային ՝ նշելով, որ պատերազմը կրկին բռնկվել է՝ դառնալով բազմաթիվ զոհերի պատճառ: