ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի խորագիր. կյանքի ձեր կարգախոսն ըստ կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

Երբեմն մարդու բնավորությունը նկարագրելու համար մեկ նախադասությունն էլ բավական է։ Այսօրվա հրապարակման մեջ մենք ձեզ համար հավաքել ենք ամենավառ արտահայտությունները, որոնք բնութագրում են կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։ Ստուգեք, թե որքանով են դրանք համապատասխանում ձեզ։

Խոյ

«Սկզբում անենք, հետո կտեսնենք»։

«Եթե ոչ ես, ապա ո՞վ»։

«Կանցնեմ հրի ու ջրի միջով։ Ինչո՞ւ՝ ինքս էլ չգիտեմ»։

Ցուլ

«Եթե դա աշխատում է, ձեռք տալ պետք չէ»։

«Լավ, գուգլ, ուրիշ էլ որտեղի՞ց փող աշխատենք»։

«Գեղեցիկ է։ Դա ինձ պետք է»։

Երկվորյակներ

«Ես քեզ օդ կվաճառեմ։ Պրոֆեսիոնալ կերպով։ Թանկ»։

«Առանց բամբասանքի երեկոն իզուր է անցնում»։

«Եկեք մեծ երեկույթ կազմակերպենք եւ այլեւս երբեք միմյանց հետ չտեսնվենք»։

Խեցգետին

«Ոչ մի բան որոշել չեմ կարող։ Ես թաթեր ունեմ»։

«Որտե՞ղ են ամենալավ հավաքույթները՝ իմ տանը»։

«Պրոֆեսիոնալ կերպով տառապում ու տանջվում եմ։ Գրանցվեք դասընթացների համար»։

Առյուծ

«Ոնց թե առաստաղին հայելի չկա»։

«Բառարանում «ճոխություն» բառի դիմաց իմ լուսանկարն է»։

«Ինչո՞ւ տառապել, եթե կարելի է չտառապել»։

Կույս

«Միայն տագնապ եւ վերահսկում։ Միայն հարդկոր»։

«Ո՞վ է հորինել ակնարկները։ Եվ որ գլխավորն է՝ ինչո՞ւ»։

«Աշխարհում այնքան երկրներ կան, որտեղ ես դեռ չեմ կերել»։

Կշեռք

«Թող դա անի մեկ ուրիշը»։

«Ամեն մի պատրվակի համար ես փիլիսոփայական կենաց ունեմ»։

«Դեռ չեմ որոշել, թե երբ եմ որոշելու համարձակվել»։

Կարիճ

«Սիրում եմ քեզ, որովհետեւ կսպանեմ քեզ»։

«Չեմ վախենում տխրությունից, արցունքներս կսրբեմ թղթադրամներով»։

«Գիտե՞ք թունելի մասին պատմությունը տղամարդկանց եւ կանանց մենաստանների միջեւ։ Այն ես եմ փորել»։

Աղեղնավոր

«Բոլորին բարի լույս, ես Սինգապուրում եմ»։

«Ես գրել եմ «Հազար ու մեկ փաստ ինչի մասին ասես» գիրքը։

«Աշխարհում ավելի լավ բան չկա, քան օդանավակայան գալը թռիչքի համար»։

Այծեղջյուր

«Ո՞ր հիմարն է ասել, որ չի կարելի վաստակել աշխարհի բոլոր փողերը»։

«Ո՞նց թե արձակուրդ։ Դա ի՞նչ է»։

«Հաղթանակը մրցակցից մեկ վայրկյան ավելի դիմանալն է»։

Ջրհոս

«Մինչ բոլորը նայում են ապագային, ես այնտեղ ապրում եմ»։

«Բառարանում չեմ գտել «սովորական» բառի նշանակությունը։

«-Դա ես եմ հորինել։

- Ի՞նչը։

- Ամեն ինչը»։

Ձկներ

«Հանգիստ թող ինձ, ես տխուր եմ»։

«Կմեռնեմ քեզ համար։ Դե ինչ անենք, որ դու չես խնդրել»։

«Չեմ բացատրի, ես այդպես զգում եմ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular