ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ»․ Էլեն Բադալյանը՝ «Ну-ка, все вместе!»-ում իր հաղթանակի մասին

ՎԻԴԵՈ

Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի 6-րդ եթերաշրջանում իր հաղթանակից հետո հայուհի Էլեն Բադալյանը հանդես է եկել առաջին գրառմամբ։ 17-ամյա երգչուհին շնորհակալություն է հայտնել իր ընտանքին, ընկերներին, մտերիմներին, ժյուրիի անդամներին, հաղորդավար Նիկոլայ Բասկովին, Սերգեյ Լազարեւին եւ, իհարկե, Աստծուն՝ իր կողքին լինելու համար։ Նա նաեւ խոսել է ետնաբեմում կատարվող «գաղտնիքների» մասին։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ELÉN (@elen_badalyan)

«Ահա, եւ վերջ։ Դա տեղի ունեցավ։ Ես երազում եմ, շոկի մեջ եմ։ Երեւի ոչ ոք երբեք չի կարող պատկերացնել, թե ինչ են ապրել իմ ընտանիքն ու սիրելի մարդիկ։ Ես միշտ մոտ եմ եղել, բայց երբեք չեմ եղել հեռուստատեսային նախագծերի պատվանդանին, միշտ եղել են պատճառներ՝ ազգային, թե տարիքային»,-ինստագրամյան իր հրապարակումը սկսել է Էլենը։

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հետ է: Ես աղոթեցի, հավատացի. Նկարահանումներից առաջ առավոտից այնքան նշաններ կային... Չեք կարող պատկերացնել...

Կուլիսները շատ գաղտնիքներ են պահում՝ դիմակներ, առեղծվածներ, չարակամություն, բայց նաեւ կան մտերիմ, աջակցող մարդիկ»,-շարունակել է երգչուհին, որն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին՝ իրեն սրտացավորեն աջակցելու համար։

«Շնորհակալ եմ մեր հարգարժան Սերգեյ Լազարեւին։ Այսքան տարի ես երազել եմ հանդիպել Ձեզ, Ձեզանից խորհուրդներ եւ առաջնորդություն ստանալ: Շատ շնորհակալ եմ արդար եւ երաժշտությանը նվիրված լինելու համար։ Շնորհակալ եմ մտահոգության համար․ անկեղծ, երբեք չեմ մոռանա, թե ինչպես էիք յուրաքանչյուր հաղորդումից հետո սրտացավորեն ու հուզմունքով մոտենում բոլորին ու հրահանգներ տալիս, որ հաջորդ անգամ ավելի ու ավելի լավը լինենք։ Ես Ձեզ ամուր գրկում եմ, շնորհակալ եմ ամեն ինչի համար․․․ Ես կարողացա... Մենք կարողացանք: Փառք քեզ, Տեր»,-գրել է նա։ 

Էլենն արժանացավ  5 միլիոն ռուբլի գլխավոր մրցանակին եւ «Նոր ռադիո»-ի կողմից նոր երգի: 17-ամյա երգչուհին եզրափակչում ելույթ ունեցավ ամենավերջինը: Հետեւելով  100 մասնագետներից բաղկացած ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւի խորհրդին՝ Էլենը կատարեց ռուսերեն ստեղծագործություն՝ Պոլինա Գագարինայի «Ты не целуй» երգը: Նրա ելույթի ընթացքում Սերգեյ Լազարեւը չդիմացավ եւ բարկությունից սեղմեց հատուկ հյուրի՝ Ֆիլիպ Կիրկորովի կոճակը, ով ոտքի չկանգնեց Էլենի ելույթի ժամանակ:

Կիրկորովը, վիրավորվելով Լազարեւի պահվածքից, հեռացավ նկարահանման հրապարակից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular