ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու․ Արտակ Բեգլարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Էն տխրահռչակ ու սուտասան «բլոգերը» հերթական սուտն է հնչեցրել իմ մասին՝ պնդելով, թե աստղաբաշխական գնով տուն եմ առնում: Դեռ մի հատ էլ լուսանկար է հրապարակել, որն ինչ-որ մեկը գաղտագողի նկարել է շաբաթներ առաջ, երբ ես ու կինս հերթական ու սովորական բնակարանային առաջարկին էինք ծանոթանում Երևանի Շիրազ 2/9 հասցեում:

Ուրեմն, մի քանի փաստ իմ բնակարանային կարիքների ու պլանների և ֆինանսական կարողությունների մասին, որպեսզի հատկապես բամբասկոտ մարդիկ իրենց երևակայությանը զոռ չտան՝ հերթական զրպարտությունների հիման վրա:
 

1. Ինչպես քանիցս ասել եմ, ես ու իմ ընտանիքը միայն մեկ բնակարան ունենք, այն էլ՝ Ստեփանակերտում ու մեկսենյականոց: Իսկ Արցախից մեր բռնի տեղահանման հետևանքով ստիպված ենք մեր բնակարանային խնդիրները հիմնարար կերպով լուծել, որքան էլ դա ծանր լինի մեզ համար:

2. Ինչպես հազարավոր այլ ընտանիքներ, մենք էլ հիմա որոնում ենք հարմար բնակարանային առաջարկներ, որպեսզի հասցնենք մինչև տարեվերջ հիպոտեկային վարկով բնակարան գնել և օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից և, հուսամ, նաև տեղահանված արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագրից: Չիմացողներին տեղեկացնեմ, որ այդ երկու ծրագրերից օգտվելու համար բնակարանի գինը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, որը կարող եք համեմատել այդ զրպարտության մեջ նշված գումարի հետ:

3. Հիմա արդեն կողմնորոշվել ենք բնակարանի ընտրության հարցում՝ Երևանի այլ հատվածում, որն անհամեմատ ավելի էժան է, քան վերոնշյալ առավելագույն սահմանաչափը՝ 55 միլիոնը: Մնում է բանկը վարկը տրամադրի, իսկ մենք էլ ապահովենք 10% կանխավճարի վճարումը, որն, ի դեպ, մեր հայթայթած գումարից ավելին է:

4. Հետաքրքրասեր մարդիկ կարող են նայել նշածս Շիրազ 2/9 հասցեն և նույնիսկ այդ անձնավորության նշած Շիրազ 5 հասցեն, և ստուգել, թե արդյոք նրա նշած գնին նույնիսկ մոտիկ գնով բնակարան կա այնտեղ: Իսկ շատ ավելի հետաքրքրասեր մարդկանց հրավիրում եմ դիտելու իմ բանկային հաշիվների պատմությունը և ուղեկցելու ինձ հիպոտեկային վարկի ձևակերպման առաջիկա քաշքշուկներում:

5. Քսան տարվա վարկային բեռի տակ մտնելով՝ ես պատրաստվում եմ ավելի շատ աշխատել ու վաստակել, որպեսզի ընտանիքիս նվազագույն կարիքները հոգամ, իսկ մնացած ժամանակս ու կարողություններս ներդնեմ իմ հասարակական գործունեության մեջ, որը կա և կլինի առավելապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

6. Եթե ոմանք հաճախակի են քրտնում իմ հասարակական գործունեությունից, ապա զգուշացնում եմ, որ ոչ մի կեղտոտ արշավ ինձ հետ չի պահելու իմ արժեքների ու սկզբունքների համար պայքարում, իսկ դուք էլ ստիպված եք լինելու ավելի շատ քրտնել և նույնիսկ սրտի նոպաներ ունենալ, քանի որ մեր արժեհամակարգերը հակասում են միմյանց:

7. Շնաբարո անձանց էլ զգուշացնում եմ, որ իրենց կեղտոտ ձեռքերը հեռու պահեն ընտանիքիցս: Ձեր արշինով մի՛ չափեք մարդկանց ընտանիքները, արժեքներն ու գլխի պարունակությունը:

Հ.Գ. Ես այսքանը ներկայացրեցի, քանի որ երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցնելու արդյունքում հանրային հաշվետվողականության ու թափանցիկության պարտավորություն ունեմ: Բացի դրանից, շատերը կուլ են տալիս կեղտոտ բամբասանքների խայծը, որը բացասաբար է անդրադառնում իմ հասարակական գործունեության արդյունավետության վրա։

 

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular