Բագրատ Սրբազանը դիմեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ եթերում դիմեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին․
«Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ի՞նչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ կամ հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ի՞նչ է իրականում կատարվում մեր սահմաններին։ Եթե նա որևէ կերպով չարձագանքի մեր այս կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը վերջնական իմաստով, ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։ Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել և սպասում ենք արձագանքի»,-ասաց նա։