ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարությունում ճամպրուկային տրամադրություններ են, նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանն արագ ազատվում է նախկին նախարարի բոլոր կադրերից։ Մեկ շաբաթ առաջ պաշտոնից ազատվեց փոխնախարար Արմենուհի Կարապետյանը, երեկ էլ դիմում է ներկայացրել Կարեն Կարապետյանը, որն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 22-ին։ Վերջինիս համար պաշտոնանկությունն անակնկալ է եղել, կանչել և պարտադրել են դիմում գրել։ Գալյանն արդեն իր մերձավորներից մեկին փոխնախարարի պաշտոնի է նշանակել, առաջիկայում էլ մտադիր է փոփոխություններ իրականացնել ոչ միայն իր տեղակալների, այլև վարչության պետերի մակարդակով։ Արդարադատության նախարարությունն այդ իմաստով վատ համբավ ունի, ցանկացած նորեկ նախարար բերում է իր կադրերին, հեռացնում նախորդից մնացած ժառանգությունը։

Գրեթե նույնական վիճակ է նաև Ներքին գործերի նախարարությունում։ Փոխնախարար Դավիթ Համբարյանից ազատվելով՝ Արփինե Սարգսյանը մտադիր է նախարարությունն իր հագով ձևել։ Սարգսյանը չի ցանկանում աշխատել նաև փրկարար ծառայության պետ-տեղակալի, ոստիկանապետ-ՆԳ փոխնախարարի հետ։ Բայց այդ պաշտոններում նշանակումները պետք է համաձայնեցվեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՆԳ նախարար նշանակելու համար Նիկոլ Փաշինյանը խոստացել է գործողությունների ավելի մեծ ազատություն տալ նոր նախարարին։ 

Անահիտ Տեր-Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular