ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, իրավապաշտպաններ, ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ: Պատգամավորները նկատել են, որ այս հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն թե՛ իրավապաշտպաններն ու իրավաբանները, թե՛ ԼՂ մեր հայրենակիցները: «Բայց այսօր փորձենք հասկանալ, թե իրականում խնդիրն ինչում է: Սեպտեմբերի տվյալներով, ինչպես մեզ փոխանցել են, 4300 մեր հայրենակից է դիմել, որոնցից 3000-ն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ նշված թվերը կարող են մի փոքր փոփոխված լինել:

Ելույթներ ունեցողները նկատել են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք չեն շտապում ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ պայմանավորված մի քանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Իսկ պատճառները բազմաբնույթ էին. դրանք վերաբերում էին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ԼՂ վերադառնալու հետ կապված մտահոգությանը, քաղաքացիություն ստանալուց կարճ ժամանակ հետո զինծառայության զորակոչվելուն, փաստաթղթերի հետ կապված խնդիրներին, սոցիալական հարցերին եւ այլն:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հարցի հետ կապված իրավական կարգավորումները, իրականացվող աշխատանքները, պատասխանել ներկաների հարցերին:

Քննարկման ընթացքում ներկայացվել են տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է 6338 բռնի տեղահանված անձ, քաղաքացիություն ստացել է 4394-ը:

Ամփոփելով քննարկումը՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ հարցը մնում է օրակարգային: Պատգամավորի խոսքով քննարկումները կլինեն շարունակական:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular