ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներից, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, որ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը տևական ժամանակ է՝ հոսում և լցվում են խմելու ջրի համար նախատեսված տարածքում:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.

«30 տարի է՝ այս խնդիրը կա, 30 տարի է՝ պատկան մարմիններին տեղեկացնում ենք: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ այցելեց մեր գյուղ, նրան ասացինք, որ էս խնդիրը կա, վարչապետն էլ մեզ ասաց, որ Կառավարությունը ֆինանսավորել է ու անգամ զարմացավ, որ ֆինանսավորումից հետո հարցը չի լուծվել:  

Ստացվում է՝ Կառավարությունը ֆինանսավորել է, բայց պատասխանատուները ոչինչ չեն ձեռնարկել:  

Ամբողջ կեղտաջուրը հոսում, հասնում է խմելու ջրի համար նախատեսված հատված, որտեղով խմելու ջրի ջրատարն է անցնում և մենք ունենք լուրջ կասկածներ, որ կեղտաջուրը խառնվում է խմելու ջրի հետ, քանի որ ամռանը դեպքեր են եղել, երբ երեխաները թունավորվել են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular