ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն։ Հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման եւ .am հայկական դոմենային տիրույթի ստեղծման ու ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, որոնք 1990-ականների ճգնաժամի տարիներին գիտակցում էին համացանցի կարեւորությունը, հավատում՝ երկրի ապագային։   

«Նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի պատմություն է մեր կազմակերպության 30-ամյա գործունեությունը։ Հայաստանն ինտերնետով ապահովելու գաղափարն արդեն իրականություն է, ու մեծ պատիվ է այդ գործի ակունքներում լինելը։ Անչափ ուրախ ենք տեսնել այն առաջընթացը, որը համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ։ Ինչպես տարիներ առաջ, այժմ էլ վստահ ենք, որ այն կրթության, զարգացման բացառիկ հնարավորություններ է ընձեռում մեր սերունդներին, ու պետք է շարունակենք ջանքերը հանուն այդ հնարավորությունների ընդլայնման»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Ցուցադրվեց հոբելյանի առիթով պատրաստված «Համացանցի մեր տիրույթը՝ .am 30»  փաստավավերագրական ֆիլմը և ներկայացվեց նույնանուն հատուկ հրապարկում-ամսագիրը։ Նշվեց, որ սա բացառիկ թողարկում է, որտեղ Հայաստանում «ինտերնետի հայրերն» առաջին անգամ համապարփակ ներկայացնում են համացանցը մեր երկիր բերելու պատմությունը։   

Միջոցառմանն ամփոփվեցին նաեւ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթի արդյունքները։ Այն այս տարի հոբելյանական էր։ Դրա շրջանակում վերջին երկու ամսում համացանցի հայկական տիրույթը հարստացել է համացանցին, դոմենային ոլորտին վերաբերող բազմաբնույթ տեղեկատվությամբ։ Այդ աշխատանքը կատարելու համար սահանված 5 անվանակարգերում պարգեւատրվեցին «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության 7 խմբագիրներ։ Շնորհվեցին նաեւ հատուկ մրցանակներ։ 

Հայաստանում ինտերնետի ներդրման եւ զարգացման, .am դոմենի ստեղծման գործում նշանակալի ավանդի համար շնորհակալագրեր հանձնվեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի անդամներին եւ ոլորտի այլ նվիրյալների։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular