ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ, հայտարարում էր, թե ինքը լինելու է ժողովրդի ծառան, «հող է լինելու ժողովրդի ոտքերի տակ», որ կատարելու է այն, ինչ ժողովուրդն է ցանկանում, բայց իրականում ժամանակի ընթացքում համոզվեցինք, որ ինքն է ժողովրդին հող դարձրել իր ոտքերի տակ։ Ավելին, նա անընդհատ իր ու իր իշխանական թիմի ցանկությունները ներկայացնում էր (և ներկայացնում է) որպես ժողովրդի ցանկություն։ Օրինակ՝ դատարանների շրջափակումը տեղի ունեցավ հենց ժողովրդի դժգոհության անվան ներքո։
 
Դե, իրենք էլ, որպես «ժողովրդի ծառա», պարտավոր էին իրականացնել ժողովրդի ցանկությունը։ Բայց ամենացավալին այն է, որ շատ դեպքերում Փաշինյանն իրեն ամբողջությամբ նույնացնում է հենց ժողովրդի հետ ու այնպիսի թեզեր գեներացնում, որոնք ոչ թե ժողովրդի ու պետության ցանկությունն են, այլ միայն իր իշխանության մտասևեռումը, ավելի ճիշտ՝ իր մտասևեռումը, իսկ խորքային առումով դրանք հակառակորդի կողմից առաջ քաշվող թեզերի փաթեթավորված տարբերակներն են։ Ուշադիր դիտարկելու դեպքում կտեսնենք, որ այդ դիսկուրսը հետևողականորեն ուղղվում է հայկական ինքնության և պատմության ընկալման դեմ։
 
Օրինակ՝ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արագածի մասին, բայց սա կատարվում է այն համատեքստում, որ մոռացության մատնվի Արարատի հետ կապված ցանկացած թեմա։ Պատահական չէ, որ Փաշինյանը պայքար է մղում զինանշանը փոխելու համար։ Դա կատարվում է այն նպատակով, որ դրա վրա Արարատն է պատկերված, իսկ մյուս կողմից էլ՝ նրան անհանգստացնում է այն հանգամանքը, որ զինանշանի վրա պատկերված են Հայաստանի պատմական թագավորությունների զինանշանները։ Թվում էր, թե պատմական թագավորություններն ինչո՞ւ պետք է իշխանության գագաթին գտնվող անձին անհանգստացնեին, բայց դրա հետևում էլ ենթատեքստ կա։ Պարզ է, որ մեր պատմական թագավորությունները ժամանակին որոշակի տարածք են զբաղեցրել, որոնք հետագայում զավթվել են։ Եվ այդ թագավորությունները ցույց են տալիս հայոց պետականության շղթայական կապը։
 
Դրա համար էլ Փաշինյանը հարցն ուղղակի արհեստականորեն պրիմիտիվացնում է, թե զինանշանի վրա առյուծ կա, դա ի՞նչ կապ ունի ներկայիս ՀՀ-ի հետ։ Սակայն չի անդրադառնում այն թեմային, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հենց այնպես հանկարծ երկնքից չընկավ, այն պատմական զարգացման արդյունք է։ Մյուս կողմից էլ՝ նա վստահ է, որ հայությունն ավելի հեշտ կընդունի զիջումների տարբերակները, որոնք իրեն ներկայացվում են, եթե հեռանա պատմական հիշողությունից ու պատմության ընթացքում ազատագրական պայքարի դրսևորումներից։
 
Դրա համար էլ հանրակրթական համակարգում «Հայոց պատմություն» առարկան դարձրին «Հայաստանի պատմություն», իսկ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ընդհանրապես հանեցին դպրոցական ծրագրից։ Երբ մուտք է գործում հակահայկական թեզերի դաշտ, Փաշինյանն անգամ չի վարանում հայտարարել, որ մարդիկ պետք է մոռանան, թե ինչպես են իրենց ծնողներն ու պապերը, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած, հեռացել իրենց հայրենի բնակավայրերից՝ Մուշից, Վանից, Էրզրումից, Սեբաստիայից և այլն, ու ասեն, որ իրենք հրազդանցի են, դիլիջանցի, երևանցի, այսինքն՝ ներկայիս Հայաստանն է սոսկ իրենց հայրենիքը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը որպես հայրենիք ունենալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել պատմական Հայաստանի մասին հիշողությունից։ Ավելին, որոշ ուղղություններով էլ իշխանությունը նույնիսկ գերազանցում է ադրբեջանական քարոզչամեքենային։
 
Օրինակ՝ վերջերս Փաշինյանը հայտարարեց, որ եթե մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, ադրբեջանցիներն էլ նույն կերպ նշում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Բայց նախ սկսենք նրանից, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը կեղծ է, պատմականորեն գոյություն չի ունեցել և ուղղակի արհեստականորեն ներմուծված օրակարգ է։ Ու դա փաստում են անգամ մեր միջազգային գործընկերները։ Օրինակ՝ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հրապարակելով Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը, նշել էր, որ միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Բացի դրանից, Արևմտյան Հայաստանի պատմական իրողությունը ընդհանրապես հնարավոր չէ կասկածի տակ դնել, ու նույնիսկ օսմանյան ժամանակաշրջանի քարտեզներն են փաստում դրա գոյության մասին։ Այլ հարց է, որ ցեղասպանությունից հետո թուրք ռեվիզիոնիստները փորձում են կեղծել պատմությունը և Արևել յան Անատոլիա տերմինը ներմուծել։
 
Նույնը վերաբերում է նաև Արցախին, որը երբեք Ադրբեջանինը չի եղել։ Հայերն այդ տարածքում բնակվել են հազարավոր տարիներ շարունակ, իսկ Ադրբեջանն ընդամենը 100 տարեկանից մի փոքր է մեծ։ Այլ հարց է, որ որոշ մահմեդական ու թաթարական տարրեր անընդհատ փորձել են հաստատվել Արցախում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է այն, թե Փաշինյանի ի՞նչ գործն է՝ մարդիկ ինչպես են մեկնաբանում իրենց ինքնությունը և պատմական արմատները, ո՞վ է ընդհանրապես իրեն նման հայտարարություններ անելու լիազորություններ և իրավունքներ տվել։ Ընդհանրապես, ո՞վ է Փաշինյանը ժողովրդի հավաքականության դիմաց, որ մարդկանց անունից մեկնաբանություններ է անում՝ Արևմտյան Հայաստան պետք է ասել, թե չասել, կամ՝ ով իրեն մշեցի, սասունցի համարի, ով՝ ոչ։
 
Նա ընդամենը հերթական կառավարիչ է, իսկ նման կառավարիչները ժամանակի ընթացքում գալիս են ու գնում են, իսկ ժողովուրդը հարատևում է։ Ու շատ զարմանալի է, որ իշխանության այսպիսի գործելակերպի հարցում Սփյուռքը լուռ է, քանի որ նման հայտարարություններով ոչ միայն Հայաստանի բնակչության ինքնությունն է վարկաբեկում, այլև Սփյուռքի, որի ձևավորումն առաջին հերթին կատարված խոշորագույն հանցագործության՝ Հայոց ցեղասպանության արդյունք է։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular