ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են Հայաստանում արգելել էներգետիկ ըմպելիքների  վաճառքը 18 տարին չլրացած անձանց։

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 27-ի նիստում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցողը, առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պաշտպանել մինչև 18 տարեկան անձանց առողջությունը և նվազեցնել էներգետիկ ըմպելիքների բացասական ազդեցության ռիսկերը։

«Առողջապահության նախարարության տվյալներով՝ դեռահասների մոտ 40 տոկոսն օգտագործում է էներգետիկ ըմպելիքներ։ Չնայած այս ըմպելիքների՝ առողջության վրա ունեցած ազդեցությունը լիովին ուսումնասիրված չէ՝ դրանց պարբերաբար օգտագործումն ունի բացասական հետևանքներ։ Առողջության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներով նման ըմպելիքները չպետք է գովազդվեն երեխաների համար։ Որոշ երկրներ արդեն սահմանափակել են էներգետիկ ըմպելիքների վաճառքն ու գովազդը, և մենք նույնպես պետք է քայլեր ձեռնարկենք»,- ասաց Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը, արգելել նման ըմպելիքների վաճառքն ավտոմատ սարքավորումներով, սահմանափակել էներգետիկ ըմպելիքների գովազդի հնարավորությունը, սահմանել վարչական պատասխանատվություն՝ օրենքի պահանջները խախտելու համար։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծը ոչ միայն անդրադառնում է էներգետիկ ըմպելիքներին, այլև լրացնում է ալկոհոլային խմիչքների վաճառքի առնչությամբ առկա օրենսդրական բացերը։

Պատգամավորը պարզաբանեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 18 տարեկան անձանց ալկոհոլային խմիչքների վաճառքի համար սահմանված է վարչական պատասխանատվություն, սակայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում անչափահասներին ալկոհոլային խմիչք վաճառելու արգելք սահմանված չէ։

«Մենք լրացնում ենք նաև այս բացը»,- հավելեց Ղազարյանը։

Նախագիծը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ և կառավարությունում, դրա ընդունումը կնպաստի դեռահասների առողջության պահպանմանը, ինչպես նաև համահունչ կլինի միջազգային փորձին։

Հանձնաժողովը հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular