ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտնել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իր կարծիքն է հարցրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նա (Դոնալդ Թրամփը - Խմբ.) լավ էր պատրաստված զրույցին, որում անմիջապես սկսեց խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մասին։ Նա ուզում էր իմանալ իմ եզրակացությունները... ինչպիսի՞ն է իմ կարծիքը նախագահ Պուտինի մասին։ Սա իսկապես ցույց է տալիս նրա հետաքրքրությունը»,- ասել է Նեհամերը ավստրիական Puls24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավստրիայի կառավարության ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփը կարող է նոր դինամիկա հաղորդել ստեղծված իրավիճակին։

Կառլ Նեհամերը նոյեմբերի 25-ին կեսժամյա զրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ։ Քաղաքական գործիչները մտքեր են փոխանակել ընթացիկ միջազգային օրակարգի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության շուրջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular