ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ կարեւոր մեսիջը. ինչ են հասկացնում Հայաստանին. «Ժամանակ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երեւանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին վերաբերող համաժողովում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն արել է, կարելի է ասել, սենսացիոն մի հայտարարություն: Նա ասել է, որ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ իրենք Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երեւան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների: Դեսպանը հայտարարել է, որ ակնկալիքը Հայաստանի իշխանությունից այն է, որ ստեղծվեն ներդրումային հավասար պայմաններ:

8 միլիարդ դոլարը պարզապես թիվ չէ, ներդրումային ծավալ չէ: Խոսքը չի վերաբերում դրա իրատեսական կամ հռչակագրային լինելուն: Խոսքը վերաբերում է ներդրումային մի հեռանկարի, որը, այսպես ասած, տեխնոլոգիական ներդրում է, Հայաստանի տնտեսության կառուցվածք եւ պատկեր փոխելու հեռանկար եւ ներուժ պարունակող ներդրում: Ընդ որում, Ռիչարդ Միլզի հայտարարության մեջ ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Նա հայտարարել է, որ Հայաստանի ներուժն ու հեռանկարներն այդ առումով ունեն տարածաշրջանային նշանակություն: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն: Իսկ սա արդեն ունի ոչ միայն տնտեսական նշանակություն: Ավելին, այստեղ լոկ քաղաքական նշանակության մասին խոսելն է ավելորդ: Այստեղ խոսքը աշխարհաքաղաքական եւ ռազմաքաղաքական նշանակության մասին է:

Եվ այս առումով հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր նրբերանգի: ԱՄՆ դեսպանը Երեւանում հայտարարում է 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկարի, ներուժի մասին, հայտարարում է ամերիկյան խոշոր ընկերությունների ակնկալվածից ավելի մեծ հետաքրքրության մասին՝ Հայաստանում արդիական, վերականգնվող էներգետիկայի ոլորտում, եւ իշխանությունից ակնկալիքն ընդամենը հավասար մրցակցային պայմանների ապահովումն է:

Ինչն է այստեղ ուշագրավը: Այն, որ ԱՄՆ դեսպանը այդ ահռելի ծավալի ներդրումների «պայմանների» շարքում չի մատնանշում Արցախյան խնդիրը, հակամարտության առկայությունը: Մինչդեռ տարածված է այն տեսակետը, թե Հայաստանում օտարերկրյա ներդրումների խոչընդոտ է այդ հակամարտությունը, եւ մինչեւ այն չկարգավորվի, անմիտ է ակնկալել խոշոր ներդրումներ եւ զարգացում ու արդիականացում: Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսում է 8 միլիարդ ներդրումների հնարավորության, Հայաստանի արդիական էներգետիկայի ներուժի, դրանով ամերիկյան խոշոր ընկերությունների հետաքրքրվածության մասին եւ չի անդրադառնում արցախյան «խոչընդոտին»:

Սա իրապես ուշագրավ տողատակ պարունակող հանգամանք է, որը ոչ միայն վկայում է չափազանցվածությունն ու անհամարժեքությունն այն պնդման, թե Արցախի «խնդիրը» Հայաստանի զարգացման եւ արդիականացման խոչընդոտ է, այլեւ պարունակում է իր մեջ թերեւս մեկ այլ ուշագրավ շերտ: ԱՄՆ-ը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումների հեռանկարի, էներգետիկ արդիականացման խոշոր հեռանկարի եւ դրա տարածաշրջանային ընդգրկման մասին՝ միաժամանակ չանդրադառնալով առկա հակամարտությանը: Դրա տողատակում նշմարվում է բավականին ուշագրավ հաղորդագրություն առ այն, որ ԱՄՆ-ը գործնականում առաջիկա տարիների հեռանկարում իր ռազմավարության մեջ տարածաշրջանը դիտարկում է կայունության ռեժիմում:

Այստեղ է նաեւ առերեւույթ զուտ տնտեսական բնույթի հայտարարության աշխարհաքաղաքական եւ նաեւ ռազմաքաղաքական տողատակը՝ լիովին համահունչ Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգային առաջնահերթություններին եւ խնդիրներին:

Ամբողջ հարցը մնում է այն, թե որքանով է այդ ամենին համահունչ Հայաստանի իշխանությունը: Թեեւ, համենայնդեպս, առնվազն մինչ այժմ առկա իրողությունն այդ հարցը դժբախտաբար դարձնում է զուտ հռետորական, որովհետեւ իշխանության համարժեքության մասին խոսում է այդ իշխանության գործունեության հետեւանքով ստեղծված հայաստանյան, մեղմ ասած, մտահոգիչ իրականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular