ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ

Սեուլում դատարանը 1 տարի ազատազրկման է դատապարտել տղամարդուն, որն ավելի քան 20 կիլոգրամ կանխամտածված գիրացել է՝ բանակ չզորակոչվելու համար, գրում է apnews.com-ը:

Հարավային Կորեայում բոլոր աշխատունակ տղամարդիկ պետք է 18-21 ամիս ծառայեն բանակում, սակայն առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են իրենց պարտականությունները կատարել ոչ ռազմական հաստատություններում, օրինակ՝ սոցիալական և համայնքային ծառայության կենտրոններում: Եթե նրանք առողջական խնդիրները ունեն, ապա ազատվում են զինվորական պարտականություններից։

Հատկանշական է, որ դատարանը նաև պայմանական ազատազրկման է դատապարտել տղամարդու ծանոթին՝ նրա հանցագործությանն աջակցելու համար։

Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ երկու ընկերներն էլ 26 տարեկան են: 2017-ին անցկացված բուժզննումը պարզել է, որ տղամարդը՝ 169 սանտիմետր հասակով և 83 կիլոգրամ քաշով պիտանի է գործող զինծառայող դառնալու համար: Բայց իր ծանոթի խորհրդով, նա սկսել է ավելորդ քաշ հավաքել, որպեսզի ծառայության չմեկնի: Արդյունքում նա կրկնապատկել է ամենօրյա սննդի օգտագործումը, կենտրոնացել է բարձր կալորիականությամբ սննդամթերք ուտելու վրա՝ գիրանալով ավելի քան 20 կիլոգրամ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular