Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերի 25-ի` լույս 26-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 188 անօդաչու թռչող սարքերով և 4 «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ ՀՕՊ-ը խոցել է 76 անօդաչու թռչող սարք, հարվածներ են հասցվել կարևոր ենթակառուցվածքներին և բնակելի շենքերին։ Այս մասին հաղորդում է Unn ուկրաինական պարբերականը։
Երկուշաբթի երեկոյան հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Ուկրաինայում ռուսական բանակի արձակած 188 անօդաչու թռչող սարքերից 76-ը։
Հարձակման ժամանակ ռուսները ռեկորդային թվով անօդաչու թռչող սարքեր են կիրառել, ինչպես նաև չորս «Իսկանդեր-Մ» հրթիռ են արձակել։
Հարվածներ են հասցվել կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման պատճառով՝ մի քանի շրջաններում վնասվել են մասնավոր տներ և բազմաբնակարան շենքեր:
Նախնական տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։