ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներից սկսած՝ Հակոբս չարաճճի երեխա չի եղել: Խելացի էր, հասկացող, ծնողներին հարգող ու անսահման սիրող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նաիրան՝ Հակոբի մայրիկը:
 
Նշում է՝ երբ որդին սկսեց դպրոց հաճախել, իր մոտ առողջական հարց առաջացավ: «Նա այնքան խելացի ու կազմակերպված երեխա էր, ամեն ինչ անում էր, որ ինձ լավ զգամ, տանը հանկարծ որևէ թերի բան չլինի, որ դա տեսնեմ ու նեղսրտեմ: Քույրիկի հետ ամեն ինչի մասին հոգ էին տանում, տունը կարգ ու կանոնի մեջ պահում»: Տիկին Նաիրան նշում է՝ որդին հարգված և սիրված էր բոլորի կողմից՝ թե՛ հարազատների, թե՛ շրջապատի, թե՛ դպրոցում ուսուցչական անձնակազմի կողմից: «Իր մասին գրված գրքերում ուսուցիչներից յուրաքանչյուրն իր կարծիքն է գրել: Այնպես չէ, որ իմ երեխան է, գովում եմ: Ինչպիսին առօրյա կյանքում էր, այնպես էլ իրեն դրսևորեց ծառայության ժամանակ՝ մինչև իր կյանքի վերջին օրը մնաց խիզախ ու հավատարիմ իր ընկերներին: Արդարության կողմնակից էր, չէր սիրում մարդկանց նեղացնել, եթե ինչ-որ հարց լիներ, պետք է ամեն ինչ ճշտեր, հասկանար, զրուցեր մարդու հետ: Աստվածատուր երեխա էր, դրա համար էլ երևի Աստված իր մոտ տարավ»:
 
Հակոբը ծնունդով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից է, որտեղ էլ անցել է նրա մանկությունն ու պատանեկությունը: Մայրիկի խոսքով, որդին դպրոցում լավ է սովորել: «Չկար առարկա, որից թույլ լիներ: Բացարձակ գերազանցիկ է եղել: Ամենից շատ սիրում էր Մաթեմատիկա և Հայոց պատմություն առարկաները»: Հակոբը ցանկանում էր ուսումը շարունակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: «Մեկ-երկու միավորի տարբերությամբ չընդունվեց Տնտեսագիտական համալսարան, ընդունվեց Երևանի պետական համալսարան: Բայց ինքը ցանկանում էր Տնտեսագիտական համալսարանում սովորել: Ասաց՝ բանակից կգամ, ինչ քննություն անհրաժեշտ է, կհանձնեմ և իմ ուզած համալսարանում կսովորեմ: Իրեն «Ֆինանսների կառավարում» մասնագիտացումն էր հետաքրքիր»: Հակոբի երազանքները պտտվում էին կրթություն ստանալու շուրջ: Մայրիկն ասում է՝ որդին երազում էր սովորելու, բանկի կառավարիչ դառնալու մասին:
 
«Միշտ երազում էր, ցանկանում, ձգտում ավելին ունենալ, բարձունքներ նվաճել: Իսկ ինձ միշտ ասում էր. «Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու»»: Հակոբը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 17-ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև ծառայել է Խնձորեսկի զորամասում՝ տանկային ստորաբաժանումում: Տիկին Նաիրան ասում է՝ որդին մարտական էր տրամադրված ծառայությանը, երբեք չի խուսափել բանակից: «Բանակից, ծառայությունից ազատվելու մասին ցանկացած խոսակցություն իրեն զայրացնում էր՝ ես պետք է ծառայեմ, տղեն պիտի ծառայի: Շատ գոհ էր ծառայությունից: Ծառայում էր մեծ սիրով, ոգևորությամբ էր պատմում ամեն մանրուքի մասին: Հարգված էր նաև իր հրամանատարական կազմի և ընկերների կողմից»: Ծառայության ժամանակ Հակոբը պարգևատրվել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով: Տանկիստ Հակոբ Մանթաշյանը 2020 թ. սեպտեմբերին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Կովկաս-2020» զորավարժություններին:
 
Դրանք անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը։ Տղաները կարողանում են ցուցադրել իրենց կարողություններն ու հմտությունները զորավարժության ժամանակ պայմանական թշնամու դեմ, պարգևատրվում պատվոգրերով: Եվ ո՞վ կարող էր ենթադրել, որ օրեր անց պետք է սկսեն իրենց պայքարն իրական թշնամու դեմ: «Վերադառնալով զորավարժություններից՝ անմիջապես օդանավակայանից տղաները ճանապարհ են ընկնում Արցախ: Մարտերի մեջ են ներգրավվում Ջրականում: Նրանք մարտնչել են մեծաքանակ զորքի դեմ: Հակոբը տանկի իր անձնակազմով կարողացել է ջախջախել հակառակորդին, թեժ մարտերի ժամանակ ոչնչացրել թշնամու մեծաքանակ զրահատեխնիկա և կենդանի ուժ»: Հակոբը զոհվում է ԱԹՍ հարվածից հոկտեմբերի 16-ին՝ տանկի ողջ անձնակազմի հետ միասին Ջրականից հետ դառնալիս՝ Իշխանաձորի հատվածում: Տասն օր անց Հակոբը տուն է «վերադառնում»: «Փակ են բերել տղայիս, նրան չեմ տեսել, խելագարվելու բան է: Մինչև հիմա իրեն սպասում եմ: Գոնե տեսած լինեի, երանի տեսած լինեի, որ չապրեի այսպես ալեկոծված, փոթորկի մեջ»: Ապրելու ուժի մասին: «Եթե հիմա Հակոբիս մասին հարցնեք իրեն ճանաչած որևէ մեկին, նա ձեզ կպատմի, թե ինչեր կարող էր տղաս անել մեր հայրենիքի համար: Ահա, այդպիսի երեխա ենք կորցրել: Հակոբիցս հետո, կարծես, չպայքարեմ կյանքի համար, ցանկանամ միայն մեկ բան՝ հասնել Հակոբիս ու վերջ: Բայց մյուս կողմից էլ՝ աղջիկ ունեմ, չեմ կարող նրան միայնակ թողնել: Հիմա ապրում եմ աղջկաս, թոռնիկիս համար»:
 
Հ. Գ. - Տանկիստ Հակոբ Մանթաշյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է ՀԿ-ների կողմից պատվոգրերով ու մեդալներով, Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի կողմից «Տիգրան Մեծ» հուշամեդալով: Հուղարկավորված է Վերին Գետաշեն գյուղի ընտանեկան գերեզմանատանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular