ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ ինչ Փաշինյանն իշխանության է, բացասական ամեն ինչ կարելի է սպասել, անգամ՝ վատթարագույնը։ Ու, ըստ այդմ, իրողությունները ցույց են տալիս, որ ոչ միայն կանխատեսելիություն չկա, այլև սպոնտան իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Այս առումով Փաշինյանի պաշտոնավարումը կարելի է բնորոշել որպես պետության համար տուրբուլենտության փուլ։ Ճիշտ է՝ «նախկինների» օրոք բազմաթիվ թերություններ կային, բայց գոնե որոշակի կանխատեսելիության սանդղակ կար՝ հատկապես անվտանգության մասով, հիմա ընդհանրապես ոչ մի ուղղություն կանխատեսելի չէ։ Ու այդպես էլ չգիտենք, թե վաղն ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու։ Պատճառը նաև իշխանությունների գործողությունների տարերայնությունն է, մյուս կողմից էլ՝ խոսքի ու գործի հակասականությունը և անհամատեղելիությունը։ Մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ հիմա կոկորդ է պատռում, որպեսզի համոզի, թե Արցախի հանձնումը փրկություն է Հայաստանի համար։ Ընդհանրապես, գրեթե բոլոր հարցերում այս իշխանությունների դիրքորոշումը անընդհատ փոխվում է՝ կախված պահի ազդեցությունից։
 
Օրինակ՝ Փաշինյանն 2018 թվականի գարնանն իր սկսած շարժման ժամանակ հատուկ կարևորություն էր տալիս տեսախցիկները հանելու հարցին, բողոքում տուգանքներից, նույնիսկ թիմակիցներով փակում էին դրանք՝ անվանելով որպես «Սաշիկի տեսախցիկներ և արագաչափեր»։ Բայց իշխանափոխությունից հետո այդ տեսախցիկները դարձան «թավշյա տեսախցիկներ» ու ոչ միայն չպակասեցին, այլև ավելացան։ Ու հետո արդեն Փաշինյանը համոզում էր, որ արագաչափերն ու տեսախցիկներն ուղղակի անհրաժեշտություն են։ Իսկ հիմա արդեն փոփոխականության սահմանները գերազանցած Փաշինյանի կողմից փորձ է կատարվում հարցը դնել հանրաքվեի։ Ինչպիսի հատուկ կարևորության հարց, այնպես չէ՞։ Նույնիսկ Արցախի թեմայով կամ սահմանազատման հարցի շուրջ հանրաքվե չկազմակերպեցին։ Միգուցե հանրությանն զբաղեցնելու ձև է։ Իրականում արագաչափերի ու տեսախցիկների աշխատանքի հարցի լուծումը շատ պարզ է։ Այն մասնագիտական դաշտում է։
 
Պետք է մասնագիտական վերլուծություն իրականացնել, թե տեսախցիկներն ու արագաչափերը որքանով են կանխում վթարներն ու վտանգավոր իրավիճակները, ինչպես նաև պետք է գործի տուգանքների հավասարակշռված համակարգ, որ այն քաղաքացիները, որոնք սոցիալական խնդիրներ ունեն, ավելի ծանր իրավիճակում չհայտնվեն։ Բացի այդ, տեսախցիկների ու արագաչափերի հարցը կարելի էր ընդամենը մի քանի ամսում վերջնականապես լուծել, ոչ թե վեց տարի հետո նորից անդրադառնալ այս հարցին։ Նույնը վերաբերում է նաև ծառայողական մեքենաների թեմային։ Ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը Դանիայի օրինակն էր բերում, խրոխտ ճառեր էր ասում ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին։ Ու երբ եկավ իշխանության, նա հատուկ ցույց էր տալիս, որ կրճատելու է ծառայողական մեքենաների թիվը, ինքը կարող է անգամ ոտքով կամ հեծանիվով շրջել, բայց շատ չանցած ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն ավելացավ, այլև իրեն սպասարկող պետական ապարատը սկսեց ուռճացվել։ Մամուլում նույնիսկ ներկայացվում էր, թե պետության հաշվին իշխանավորներն ինչ թանկարժեք մեքենաներ են ձեռք բերում այն պարագայում, երբ դրա անհրաժեշտությունն իսկապես չկար, ու նախկին մեքենաները կարող էին դեռ ծառայել։
 
Այդ ժամանակ մամուլի հրապարակումներին որևէ արձագանք չկար, բայց հիմա արդեն սափրվելուց հետո Փաշինյանը «հասկացել» է, որ ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտություն կա հատկապես այն պայմաններում, երբ իրեն սպասարկող մեքենաներն ու անձնակազմը միայն ավելանում են ու ավելանում։ Ի՞նչ բարդ հարց է ծառայողական մեքենաների թեման, որ իշխանությունները վեց տարի շարունակ «տանջվում» են, ու այդպես էլ լուծում չի տրվում։ Այդ հարցը փակելն ընդամենը մի քանի որոշում ընդունելու հետ է կապված։ Իրականում իշխանություններին պետք է եղել, որ այս թեման բաց մնա, որ հետո նորից արծարծեն։ Հիմա մեքենաների թիվը կարող է կրճատեն, իսկ որոշ ժամանակ անց նորից ավելացնեն կամ հակառակը։ Իշխանությունների միակ հստակ դիրքորոշումը... դիրքորոշում չունենալն է. հանգամանքներն ու իրենց տրամադրությունը որտեղ կտանեն, իրենք էլ այդտեղ կհայտնվեն։ Առավել ևս, եթե առջևում ընտրություններ են:
 
Օրինակ՝ Փաշինյանի տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, ու ինքը որոշի, որ սափրվելու է կամ հեծանիվով է գործի գնալու, ու հետո էլ որոշել, որ՝ ոչ, մեքենայով է գործի գնալու և չի սափրվելու։ Նույն մոտեցումը վերաբերում է նաև կադրային քաղաքականությանը։ Մի օր նա կարող է տրամադրություն ունենալ, իր թիմակիցներին պաշտոններ շնորհել, իսկ մի օր էլ կարող է հակառակը լինել, ու որոշի, որ գիշերը smsով կարող է պաշտոնյաների գործից հանել։ Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանում, թե ինչու այդ մարդիկ նշանակվեցին կամ ազատվեցին։ Այն մնում է որպես մեծագույն գլուխկոտրուկ։ Փաստացի պետությունը դարձրել են փորձաճագար, որի վրա փորձարկումներ են կատարում՝ առանց մտավախություն ունենալու, որ իրենց չմտածված ու անհասկանալի փորձերը կարող են մի օր էլ հանգեցնել պետության սրտանոթային համակարգի կանգի։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular