ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական Bayraktar KIZILELMA-ն նոր ստանդարտներ է սահմանում մարտական անօդաչու թռչող սարքերի մեջ՝ լայնացնելով օդային մարտական տեխնիկայի սահմանները: Չնայած հայտնի Bayraktar TB2-ը հեղափոխեց մարտադաշտերն ամբողջ աշխարհում, բայց KIZILELMA-ն ավելի մեծ քայլ է դեպի առաջ, գրում է podolyaka.ru-ն: Այն պարզապես նոր մարտական անօդաչու թռչող սարք չէ, քանի որ հաշվի առնելով նրա հնարավորությունները՝ այդ անօդաչու թռչող սարքը կարելի է հեղափոխություն համարել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիայի մեջ։ Այդ գերժամանակակից անօդաչու թռչող սարքը ստեղծվել է այնպիսի մարտական առաջադրանքներ կատարելու համար, որոնք պահանջում են ճարպկություն, անտեսանելիություն և արագություն: Ուստի Bayraktar KIZILELMA-ն հագեցած է տուրբոշարժիչով և կարող է թռչել 0,6 մախ (735 կմ/ժ) արագությամբ և անգամ զարգացնել 0,9 մախ (1102 կմ/ժ) առավելագույն արագություն: Սրանք զգալի բարելավումներ են վերոհիշյալ Bayraktar TB2-ի նկատմամբ, որը թռչում է ավելի ցածր արագությամբ և կենտրոնացած է հիմնականում հետախուզական առաքելությունների և ճշգրիտ հարվածների վրա: KIZILELMA-ի ամենատպավորիչ առանձնահատկություններից մեկը տարբեր ռեժիմներում ինքնավար աշխատելու ունակությունն է: Այդ անօդաչու թռչող սարքը կարող է կատարել տարբեր առաքելություններ՝ սովորական հսկողությունից մինչև բարդ հարձակվողական հարվածներ առանց մարդկային միջամտության: Այդ ինքնավարությունը հնարավոր է դարձել ժամանակակից սենսորների և ուղղորդման համակարգերի շնորհիվ, ինչպիսիք են AESA ռադարը և էլեկտրաօպտիկական ուղղորդման համակարգերը:

KIZILELMA անօդաչու թռչող սարքը նախագծվել է նաև հաշվի առնելով ցածր ռադարային տեսանելիությունը, ինչը դժվարացնում է թշնամու ռադարային համակարգերի թիրախավորումը, ինչը նրան տալիս է մարտավարական հսկայական առավելություն ժամանակակից մարտական սցենարներում:

Թուրքական այդ անօդաչու թռչող սարքը նախորդ մոդելներից առանձնացնող հիմնական տարրերից մեկն էլ նրա կրակային ուժն է: 1,5 տոննա ծանրաբեռնվածությամբ անօդաչուն կարող է կրել մի շարք զինատեսակներ, այդ թվում լազերային կառավարվող զինամթերք, հեռահար թևավոր հրթիռներ և օդ-օդ հրթիռներ։ Այդ զինանոցի շնորհիվ այն դառնում է ոչ միայն պասիվ դիտորդ, այլ մահաբեր հարթակ, որը կարող է հարձակվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների վրա։ 

Իսկ KIZILELMA-ի կարճ թռիչքուղով թռիչքի և վայրէջքի հնարավորությունը նրան ավիակիրների վրա օգտագործման մեծ գործառնական բազմակողմանիություն է տալիս: Դա նշանակում է, որ այդ անօդաչու թռչող սարքը կարող է տեղակայվել այնպիսի հարթակներում, ինչպիսին է թուրքական առաջատար TCG Anadolu-ն, որը թույլ է տալիս գործողություններ իրականացնել Թուրքիայի օդային տարածքից շատ հեռու և նույնիսկ միջազգային ջրերում:

Քանի որ Bayraktar KIZILELMA-ի արտադրական տարբերակը հաջողությամբ ավարտել է իր առաջին թռիչքը դեռ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին, անօդաչու թռչող սարքն առավել քան մոտ է ծառայության անցնելուն:  KIZILELMA-ի ի հայտ գալը զգալիորեն ուժեղացրել է Թուրքիայի կարողությունն իր ազդեցությունը հաստատելու տարածաշրջանում և դրանից դուրս: Այդ անօդաչու թռչող սարքի հնարավորությունները ոչ միայն բարելավում են Թուրքիայի պաշտպանական դիրքերը, այլ նաև ռազմավարական առավելություն են տալիս արտասահմանյան ռազմական գործողություններում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular