ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ

ՄՇԱԿՈՒՅԹ

Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիան «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հետ միասին առաջարկում են ճանապարհորդության բացառիկ հնարավորություն: Հիմնադրամն արդեն երրորդ անգամ նախաձեռնում է «Կրթական ուղևորություն» դեպի Դուբայ: Ակադեմիան անցկացվելու է 2025 թ․-ի ապրիլի 6-ից 21-ը։

Սա բացառիկ առաջարկ է Հայաստանի երաժշտական կրթօջախների սաների և ուսուցիչների համար: Իսկ այն ընձեռողը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն է: Այս ծրագիրը շնորհալի երիտասարդների համար հրաշալի հնարավորություն է մասնակցել հանրահռչակ երաժիշտների վարպետության դասերի, ծանոթանալ երաժիշտների դասավանդման մեթոդներին, անցկացնել դասական երաժշտությամբ հագեցած մշակութային օրեր: 2025 թ.-ին Ակադեմիան խոստանում է ոչ միայն վարպետության դասեր երիտասարդական նվագախմբերի, այլև դասընթացներ խմբերգային անսամբլների համար, անհատական ​​վարպետության դասերի շարք տարբեր անվանակարգերում և հատուկ համերգաշար:

Ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ունեն Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցի/քոլեջի/կոնսերվատորիայի սան հանդիսացող պատանի երաժիշտները, ովքեր դիմելու օրվա դրությամբ 12-18 տարեկան են (18-ը ներառյալ) և սովորում են հետևյալ ուղղություններով՝ լարային գործիքներ (ջութակ, ալտ, թավջութակ), փողային գործիքներ (ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, սաքսոֆոն) և դաշնամուր:

2019 թ.-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի նպատակն է եղել և մնում բացահայտել Հայաստանի տաղանդավոր երաժիշտներին և աջակցել նրանց իրականություն դարձնել իրենց ամենահամարձակ երազանքները: Անցնող տարիների ընթացքում հիմնադրամը կյանքի է կոչել կրթական բազմաթիվ ծրագրեր, կազմակերպել է պատանի երաժիշտների համար կրթական ուղևորություններ արտասահմանյան լավագույն ակադեմիաներ և փառատոններ, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել օգտվել միջազգային մակարդակի դասավանդումից, մասնակցել ճանաչված արտիստների հետ վարպետության դասերի և հանդես եկել հեղինակավոր բեմերում: Հիմնադրամը կարևոր է համարում մասնակցությունը Մերձավոր Արևելքի դասական երաժշտության ակադեմիային: Երաժիշտները և դասավանդողները պետք է օգտագործեն «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի ընձեռած այս հնարավորությունը  ոչ միայն գիտելիքներն ու փորձառությունն ավելացնելու, այլև դրանք մեր երկրի ապագայի զարգացման մեջ ներդնելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular