ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում

ԻՐԱՎՈՒՆՔ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Դեպքի վայրի զննությամբ տուժողի բնակարանում հայտնաբերվել էր արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդ։

Նախաքննության ընթացքում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ ստացվել են տվյալներ: Պարզվել է, որ վերջինս գտնվում է ԵՔՔՎ Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ուր, քննչական գործողություններ կատարելու նպատակով, տեղափոխվել է սառը զենք կրելու կասկածանքով:

Առարկայի ճանաչում քննչական գործողության արդյունքում բնակարանային գողության վերոնշյալ վարույթով տուժողին ճանաչման է ներկայացվել սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված անձի մոտ հայտնաբերված դանակը, որը բնակարանի սեփականատերը ճանաչել է:

Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով ենթադրյալ հանցագործություն կատարած անձից ստացվել է գենետիկական նմուշ, որը, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ծխախոտի մնացորդի հետ միասին, ուղարկվել է դատագենետիկական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ ծխուկից նմուշառված կենսաբանական ծագման հետքից անջատված արական սեռի գենետիկական բնութագիրը համընկնում է ձերբակալված անձին բնորոշ գենետիկական բնութագրին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում է հարուցվել, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular