Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան
ՖՈՏՈՇերը բացահայտել է իր խորհրդանշական կյանքի եւս մեկ ինտրիգային շերտ՝ նշելով այն միակ հայտնի մարդուն, ով ինքն է բաժանվել իրենից:
78-ամյա դիվան The Howard Stern Show-ում գովազդել է իր նոր գիրքը՝ «Cher: The Memoir»-ը, գրում է Daily Mail-ը։
Հաղորդավարը հետաքրքրվել է՝ արդյոք տղամարդիկ «աստղային սեքս են ակնկալել իրենից․ «Չէ՞ որ, դու Շերն ես»։ Երգչուհին պատասխանել է՝ «Այո, եւ նրանք դա ստացել են»:
Հարցին՝ ինչպե՞ս է նա դա հասկացել, երգրչուհին պատասխանել է՝ ՝ «նրանց արձագանքից», ինչից բխել է հաջորդ հարցը․ «Ո՞վ քեզ կթողներ․․․»:
«Քիչ տղամարդիկ։ Բայց ես խելագարի պես սիրահարված էի Վալ Քիլմերին, իսկ նա հեռացավ»։
Երգչուհին եւ դերասանը հանդիպել են երկու տարի՝ 1982-ից 1984 թվականներին, եւ նրանց միջեւ 13-ամյա տարիքային տարբերությունն այն ժամանակ Հոլիվուդում շատ հարցեր առաջացրեց:
Հարցին՝ ինչո՞ւ է նա հեռացել, Շերը պատասխանել է. «Որովհետեւ երբեմն դու նախատեսված ես միայն մեկի հետ այդքան երկար մնալու համար», այնուհետեւ հավելել՝ «Նա իսկապես երիտասարդ էր»:
Դեռեւս 2018 թվականին Շերը բացահայտել էր, որ «Երբ մենք համբուրվում էինք, ես կարծում էի, թե գլուխս կկորցնեմ»:
2021 թվականին նա ավելի մանրամասն պատմել էր իրենց հարաբերությունների մասին՝ բացահայտելով, թե որտեղ են նրանք հանդիպել:
«Ես հանդիպեցի նրան ծննդյան օրվա խնջույքի ժամանակ, որը ընկերուհիս էր կազմակերպել ինձ համար։ Նա ասաց. «Ես հրավիրել եմ այս տղային եւ կարծում եմ, որ նա կամ քեզ կամ իմ ընկերոջը, ով խմբագիր է, դուր կգա: Մենք ընկերացանք, քանի որ անընդհատ ծիծաղում էինք նույն բաների վրա։ Սկզբում դա պարզապես ընկերություն էր, որը երկար ժամանակ տեւեց»,-նշել է նա:
Նա նաեւ խոստովանել է, որ իրենց 13-ամյա տարիքային տարբերությունը «այն ժամանակ ավելի ակնհայտ էր թվում»: