ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ռուսական նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռը, որը խոցել է Դնեպրում գտնվող ռազմական օբյեկտը, գոյություն չունի։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական Единые новости հեռուստաալիքի եթերում, փոխանցում է rbc.ru-ն:

«Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա. սա ոչ ադեկվատ մարդ է (նկատի ունի Պուտինին-Խմբ.), որն իր համար ինչ-որ անուններ է հորինում։ Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է «Օրեշնիկ»-ի մասին նոյեմբերի 21-ին, այն օգտագործվել է Դնեպրում գտնվող օբյեկտին պատասխան հարվածի ժամանակ այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ATACMS և Storm Shadow հրթիռներով հարվածներ է հասցրել Բրյանսկի և Կուրսկի մարզերում:

«Օրեշնիկ»-ը միջին հեռահարության հիպերձայնային հրթիռ է։ Հարվածի ժամանակ այն օգտագործվել է առանց միջուկային մարտագլխիկի, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular