ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2003 թվականին Սադամ Հուսեյնի բանակի պարտությունից հետո ամերիկացիները մուտք գործեցին իրաքյան բանակի բոլոր զինանոցները։ Տարբեր զինտեխնիկայի մեծ քանակության մեջ կային Խորհրդային Միությունում, Արևելյան և Արևմտյան Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում պատրաստված նմուշներ։ Կային նաև բոլորովին եզակի նմուշներ, օրինակ հյուսիսկորեական M1978 «Կոքսան»-ը, որը վաղուց էր համարվում աշխարհի ամենահեռահար հաուբիցը։ Նման անուն ամերիկացիներն են նրան տվել։ Նրանց հետախուզությունը 1978 թվականին, հենց Կոքսան քաղաքի տարածքում էր առաջին անգամ ֆիքսել այդ եզակի 170 մմ-ոց ինքնագնաց հաուբիցը, գրում է vestnik-rm.ru-ն:

Հայտնի է, որ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Թեհրանը ԿԺԴՀ-ից գնել էր երեք տասնյակ M1978, որոնք ցուցադրել էին 60 կիլոմետր հեռավորության վրա թիրախները խոցելու ռեկորդային հնարավորություններ։ Այդ հաուբիցներից մեկն էլ դարձել էր ռազմավար, այնուհետև տարվել ԱՄՆ ուսումնասիրելու նպատակով: Ճիշտ է, ըստ երևույթին հնարավոր չի եղել դրա մասին ամբողջական տվյալներ ստանալ, քանի որ արկերը բացակայել են։

Հաղորդվում էր, որ ժամանակին Կոքսաններն այնքան էին տպավորել իրաքցիներին, որ նրանք փորձել էին ստեղծել իրենց սեփական ինքնագնաց հաուբիցն անիվավոր շասսիի վրա, որը նման էր հարավաֆրիկյան G6 ինքնագնաց հաուբիցներին: Այդ 210 մմ-ոց մարտական մեքենան ստացել էր Al Fao անվանումը, սակայն արտադրվել էր միայն մեկ նախատիպով։ Ի դեպ, նրան չէր հաջողվել ավելի հեռահար դառնալ, քան հյուսիսկորեականն է։ Ձեռք բերված առավելագույն կրակային հեռահարությունը եղել էր 57300 մետր։

Երբ իրաքցիները փորձել են առաջ անցնել 1978 թվականի մոդելից, ԿԺԴՀ-ն արդեն ստեղծել էր իր ավելի առաջադեմ տարբերակը: Եվ քանի որ այն առաջին անգամ երևացել է 1989 թվականին, համապատասխանաբար նրան տրվել է M1989 անվանումը:

Իրականում, ինչպես այժմ է հայտնի դարձել, այդ ինքնագնաց հաուբիցը պաշտոնապես կոչվում է «Չուչխե-պո»: Հիմա նրա համար մշակվել է բոլորովին նոր հարթակ՝ շարժիչով, որը գտնվում է մեջտեղում՝ կառավարման խցիկի և հրանոթի փողի միջև։ Մեքենայի մարտական քաշը գնահատվում է 40 տոննա, առավելագույն արագությունը ժամում 50 կիլոմետր է, անձնակազմ  յոթ մարդ, զինամթերքը տասներկու լիցք: Կա կարծիք, որ հյուսիսկորեացի ինժիներներին հաջողվել է նման ինքնագնաց հաուբիցի համար էլ ավելի հզոր, ճշգրիտ և հեռահար արկեր ստեղծել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular