ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը սիրում է պարբերաբար հայտարարել, թե պայքարելու է հովանավորչության, մտերիմներին ու ծանոթներին պաշտոնների նշանակելու դեմ, բայց ինքն էլ կատարելագործել է «խնամի-ծանոթ-բարեկամ» մեթոդը, ավելացնելով նաև «տնեցիներին»։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, թռչելով «Լուսավոր Հայաստանից», այնքան լավ է տեղավորվել Նիկոլ Փաշինյանի գրկում, որ ոչ միայն իր, այլև սեփական կնոջը յուղոտ աշխատանքի է տեղավորել։ Կոնջորյանի կինը մի քանի տարի շատ բարձր աշխատավարձով աշխատում էր «Հայփոստում»։ Ըստ լրատվամիջոցների, Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ընդ որում, մի հիմնարկում, որի աշխատողները նույնիսկ հայաստանյան պայմաններում ցածր աշխատավարձեր են ստանում։

Երեկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ներկայացրել է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչված Շուշան Ալեքսանյանին՝ մաղթելով նրան բարի երթ։

Որպես տնօրեն նրա աշխատավարձն ավելին է լինելու, իսկ Կոնջորյանների ընտանեկան բյուջեն ավելի ճոխ է դառնալու։

Մանե Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular