ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի:

Սրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը:

Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:

Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է:

Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:

Այս միտումների ու տեմպի պարագայում, պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլ ենթադրաբար նոր` խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի, համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ:

Ըստ այդմ` իշխանությունն այս հայեցակարգում այսպիսի ուղենիշ է սահմանել, հիմքում ունենալով 2 նպատակ:

Առաջին, սա ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թվականի ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար` ինչպես արեց 2021 թվականին, ինչն անշուշտ հնարավոր չի լինի իրագործել:

Երկրորդ, առավել վատ վարկածս կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի անգամներով կրճատում:

Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular