ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

Նախօրեին, ինչպես տեղեկացրել ենք, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով:

Հիշեցնենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, խոչընդոտելը: Խոսքն այն մասին է, որ Արգիշտի Քյարամյանի հայտարարությամբ, թե ինչ-որ մարդիկ Հովիկ Աղազարյանի որդու հարցով երկու անգամ դիմել են իրեն, որպեսզի նրա նկատմամբ հարուցված քրեական գործը փակվի, վարույթ է հարուցվել: Աղազարյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին չի դիմել, Արգիշտի Քյարամյանն էլ չի ասում, թե ով է իրեն դիմել:

Եվ քանի որ Աղազարյանը «կպել» է մեծն Քյարամյանին, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այլեւս չպետք է պատգամավոր լինի` ստիպում են, որ հրաժարվի մանդատից, Աղազարյանն էլ դիմադրում է, եւ Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական հետապնդման գործիքները: Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո քննիչներն առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրեւ թե` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար:

Երեկ ողջ օրը իշխանական երբեմնի ամենահասանելի պատգամավորն անհասանելի էր, քանի որ զրկված էր կապի միջոցից: Տարբեր աղբյուրներից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի ունեցած հարցաքննությունից։ 

Պարզվում է՝ պատգամավորը քննիչի բոլոր հարցադրումներին ի պատասխան պնդել է, որ որդու քրեական գործով որեւէ մեկին չի զանգել։ Հիշեցնենք, որ Քյարամյանը լսումների ժամանակ ուղիղ հայտարարեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաեւ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»։ Օրերս էլ մամուլը գրեց, որ Աղազարյանն ինքն անձամբ է դիմել՝ մեկ անգամ՝ որդու գործով քննիչին, մեկ անգամ էլ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին։

Ըստ ՔՊ-ում տարածված խոսակցության՝ Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ զանգել է Արսեն Այվազյանին, բայց զանգել է որդու նկատմամբ քրեական վարույթ հարուցելուց մոտ ութ ամիս առաջ՝ 2022-ի դեկտեմբերին, իսկ որդու նկատմամբ վարույթը հարուցվել է 2023-ին։ Նա գործընկերներին մանրամասնել է զանգելու շարժառիթը, ասել, որ տասնյակ ավտոներկրողներ դիմել են ԱԺ տնտեսական հանձնաժողովին, որի փոխնախագահն է ինքը, եւ դժգոհություններ են հայտնել ՊԵԿ-ի եւ քննչականի համատեղ «ռեկետից», ինքն էլ փորձել է պարզաբանումներ ստանալ, տեղեկացրել է, որ մեկ անգամ էլ Կոմիտեի քարտուղարություն է զանգել՝ այդ բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու։ Ըստ Աղազարյանի ցուցմունքի՝ երկու զանգն էլ կատարել է որդու նկատմամբ քրեական վարույթ հարուցելուց ամիսներ առաջ։ 

Եվ քանի որ Աղազարյանը «չորով» հերքել է որդու գործով իր միջնորդության փաստը, այդ պատճառով էլ առգրավել են հեռախոսը, որպեսզի վերծանեն հեռախոսազանգերը։ Ի դեպ, հեռախոսի առգրավումը ժամուկես է տեւել։ Սակայն դա հակաօրինական է, քանի որ Աղազարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, նրան մեղադրանք առաջադրված չէ, իսկ նրան, ըստ էության, վերաբերվում են իբրեւ մեղադրյալի, այն դեպքում, երբ պատգամավորական անձեռնմխելիություն ունի, եւ մեղադրանք առաջադրելու համար նախ դատախազը պետք է խորհրդարան մտնի, միջնորդի՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Եվ եթե վաղը գործը գնա դատարան, ապա այս քայլը հակասահմանադրական, հակաօրինական է ճանաչվելու։

Տեղեկացանք, որ այսօր նույնպես Աղազարյանը հարցաքննության է կանչվել՝ արդեն ոչխարների գործով: Այսինքն՝ 1 շաբաթվա ընթացքում սա լինելու է պատգամավորի չորրորդ հարցաքննությունը․ երեքշաբթի օրը՝ ՔՊ վարչությունում, դրանից ժամեր անց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ոչխարների գործով, նախօրեին՝ Քյարամյանի դեպքով, իսկ այսօր՝ կրկին ոչխարների։ Պարզ է, որ փորձում են հոգեբանական ճնշման ճանապարհով Աղազարյանին մղել մանդատից հրաժարվելուն: Թե որքան կդիմանա ՔՊ-ականը, դժվար է ասել։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular