ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքվում երեկ ավարտվեց ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների համաժողովը՝ COP-29-ը: Թե ինչու էր ադրբեջանական հանցավոր իշխանությունը, Իլհամ Ալիևի գլխավորությամբ, այդքան փափագում հասնել համաշխարհային նշանակության հերթական համաժողովը հենց Բաքվում անցկացնելուն, մեկ անգամ չէ, որ արդեն նշել ենք: Ինքնին հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այդպիսով ցանկանում էր նախ ընդգծել իր ղեկավարած պետության՝ Ադրբեջանի կարևորությունը, բարձրացնել իր երկրի միջազգային հեղինակությունը:
 
Զուգահեռաբար, նման միջազգային ու ներկայացուցչական համաժողով հյուրընկալելով՝ Ալիևը ձգտում էր «ջրել» կամ օրինականացնել մարդկության դեմ գործած հանցագործությունները, մասնավորապես՝ Արցախի բնիկ հայության դեմ ռազմական ագրեսիայի զուգորդմամբ ու ֆիզիկական բնաջնջման սպառնալիքով ուղեկցված էթնիկ զտումը, Արցախի քաղաքական ու պետական գործիչների պատանդառումն ու ապօրինի կալանավորումը, Արցախի հայության պատմամշակութային ժառանգության հուշարձանների ոչնչացումը կամ ձևախեղումը: Սա, եթե չխոսվի Ադրբեջանի նման դինաստիական բռնապետությունում առկա խայտառակ վիճակը՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարության տեսանկյունից:
 
Այդուամենայնիվ, նկատենք, որ այդ համաժողովով Ալիևը լիարժեքորեն չհասավ այն ամենին, ինչին ձգտում էր. համաժողովը այնքան էլ ներկայացուցչական չստացվեց, քանի որ բազմաթիվ երկրների ղեկավարներ զանազան պատրվակներով հրաժարվեցին Բաքու մեկնել: Ի լրումն, հայության հանդեպ Ալիևի ու նրա ռեժիմի գործած հանցանքների, նաև՝ հենց Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բազմաթիվ հայտարարություններ ու անդրադարձեր եղան: Բայց, ավելի շատ՝ «հասարակական սեկտորից»: Մասնավորապես, կարելի է հիշատակել միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հայտարարությունը. «Մենք, որպես աշխարհի քաղաքացիներ, պարտավոր ենք ուշադրություն դարձնել մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Արցախի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլև հայկական ու ադրբեջանական քաղբանտարկյալների շարունակվող ազատազրկման եղանակով: Անկասկած, Իլհամ Ալիևը բռնապետ է: ՄԱԿ-ի կողմից դա ցավալի որոշում էր՝ Բաքվին ու Ալիևին թույլատրելը, որ անցկացնեն COP-29 համաժողովը...
 
Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են հասանելի քաղաքական տարբերակները՝ Ալիևի վրա տարաբնույթ ճնշումներ իրականացնելու համար: Բռնապետները քաղբանտարկյալներին երբեք իրենց հոժար կամքով ազատ չեն արձակում: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում անել, երբ գիտակցում են, որ բացասական հետևանքների կբախվեն, եթե դա չանեն: Այդ իսկ պատճառով, մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է, ինչպիսին էլ որ չլինի մեր դերը, անել ամենը, ինչ կարող ենք՝ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, ինչը նրան կստիպի փոխել ուղղությունը»: Իսկ Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ և հայ ժողովրդի բարեկամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը հայտարարել է. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերության մեջ է պահում բավականին մեծ թվով հայերի: Նրանք ոչ մի հանցանք չեն գործել, և նրանց շարքում են Ղարաբաղի հայտնի շատ առաջնորդներ, որոնք ներկայում Ադրբեջանում գտնվում են ճաղերի ետևում: Դա շատ լուրջ պատճառ է՝ մտահոգվածության համար: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը կարող է շատ ավելի նշանակալի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի ազատի այն մարդկանց, որոնք ապօրինի պահվում են գերության մեջ, և որոնք, ակնհայտորեն, մեծ տառապանքների են ենթարկվում»:
 
Ընդհանուրի մեջ, կարծում ենք, արժե առանձնացնել նաև Ադրբեջանից վտարված լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալիի հայտարարությունը. «Ամոթ է, որ եվրոպական գործիչները, հանուն գազ ստանալու, շարունակում են համագործակցել Ադրբեջանի հետ և այն համարել հուսալի գործընկեր: Ամոթ է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Ալիևի ձեռքն է սեղմում այն ժամանակ, երբ Եվրոպայից բազմաթիվ կոչեր են ուղղվում Ադրբեջանին՝ մարդու իրավունքները հարգելու պահանջով: Շատ եվրոպական լիդերներ, ինչպես օրինակ Շառ Միշելը, շնորհավորում են Ալիևին: Ինչի՞ կապակցությամբ են շնորհավորում: Այն բանի առթի՞վ, որ Ալիևը ադրբեջանական ու ավելի քան 300 և բազմաթիվ հայ քաղաքական բանտարկյալնե՞ր է պահում բանտերում»: Էլի կարելի է շարունակել: Բայց այստեղ մի կարևոր նրբերանգ էլ կա. թե՛ այդ համաժողովը, թե՛ այն Բաքվում անցկացնելը յուրօրինակ «բաց դաս» կարելի է համարել:
 
Դաս, որի առանցքային ունկնդիրները պետք է լինեն բոլոր նրանք, մասնավորաբար՝ հայրենի հասարակական-քաղաքական դաշտում, ովքեր անդադար խոսում են այն մասին, որ Եվրոպան կգա, կօգնի, աշխարհը դա թույլ չի տա, այս, այն: Ոչ մի Եվրոպա, ոչ մի Արևմուտք ու աշխարհ ոչ մեկին էլ ոչ մի դեպքում չի օգնի: Ու հենց եվրոպական, արևմտյան քաղաքական գործիչների պահվածքը դրա ցցուն վկայությունն է. իրենք ունեն նավթի, գազի հետ կապված շահեր ու հետաքրքրություններ, այդ հարցում իրենց Ալիևը պե՞տք է, ուրեմն՝ կգովաբանեն էլ, կշնորհավորեն էլ, կողջագուրվեն էլ, նույնիսկ եթե 150 տոկոսով վստահ լինեն, որ Ալիևը նախաճաշին մարդ է ուտում: Արևմուտքի համար նավթը, գազը, շահը, քեշ փողը միշտ հազարապատիկ ավելի կարևոր են, քան ինչ-որ հայերի արյունն ու կյանքը: Ավելին, «նաղդ շահն» Արևմուտքի (ու ոչ միայն) համար բազմապատիկ ավելի կարևոր է, քան իրենց իսկ քարոզած «արժեքները»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular