ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը իշխանափոխությունից հետո խոստանում էր, որ Հայաստանում շատ շուտով «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենալու։ Իսկ 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում խոստանում էր ստեղծել մինչև 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց, վերացնել աղքատությունն ու Հայաստանը ոչ միայն դարձնել արդյունաբերական երկիր, այլև 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն։ Հասկանալի է՝ սրանք մեկ-երկու տարվա մասին չեն, բայց իրականում 5-6 տարին բավական ժամանակ էր գոնե որոշակի դրական դինամիկա արձանագրելու համար։ Բայց ամեն ինչ գնում է հակառակ ուղղությամբ: Ճիշտ է՝ երկու տարի, արտաքին գործոնների ազդեցությամբ պայմանավորված, բարձր տնտեսական աճ ունեցանք, բայց ներկայում տնտեսությունը վերադառնում է իր նախկին վիճակին։
 
Պատահական չէ, որ 2024 թ. երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական աճի ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ։ Իսկ հաջորդ տարվա համար խոստացված առնվազն 7 տոկոս աճի փոխարեն բյուջեի նախագծի հիմքում դրված է ընդամենը 5,6 տոկոս աճ, այն էլ մեծ հաջողություն կհամարվի, եթե գոնե այդ խոստումն իսկապես իրագործվի։ Հայաստանի տնտեսությունն այնպիսի մեծ կախվածության մեջ է դրվել արտաքին գործոններից, որ դրանց փոփոխությունը կարող է նաև շատ մեծ բացասական ֆոն ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Ուստի, այս պայմաններում նույնիսկ ՀՆԱ-ի կրկնապատկման մասին խոսելն է անիմաստ։ Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծման խնդրին, ապա դրա համար անհրաժեշտ էր բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար։ Չէ՞ որ ամենաշատ աշխատատեղերն ապահովում է հենց բիզնեսը։
 
Բայց իշխանություններն իրենց քայլերով ու օրենսդրական նախաձեռնություններով մի կողմից՝ բիզնեսի ներկայացուցիչների համար անընդհատ վարչարարական դժվարություններ են ստեղծում, հարկային տեռորի են ենթարկում, մյուս կողմից՝ անընդհատ իրավապահ «մահակն» են պահում նրանց գլխավերևում. քրեական վարույթների, կալանքների պակաս չկա։ Ամեն տարի իշխանությունները մտածում են, թե ինչ նոր հարկատեսակներ ու տուգանքների տեսակներ կարող են գործի դնել ինչպես տնտեսվարողների, այնպես էլ քաղաքացիների վրա՝ նրանց դարձնելով «տուգանքի մատերիալ»։ Տնտեսական և հարկային ոլորտը համակարգողներն այդպիսով փորձում են ցույց տալ, թե կոշտ միջոցներով պայքարում են ստվերի ու հարկերից խուսափելու դեպքերի դեմ, բայց այս պարագայում բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կարողություններն աստղաբաշխական կերպով աճում են։
 
Արդյունքում ունենք ցուցանիշներ, որոնք պարզապես սարսափելի են: Միայն այս տարվա առաջին ինը ամիսներին հարկային ծրագրված մուտքերի թերակատարում է գրանցվել 8 տոկոսի կամ 150 միլիարդ դրամի չափով։ Գոնե պետբյուջեով նախատեսված ծախսերը պատշաճ կերպով կատարեն, որպեսզի հավել յալ տնտեսական արդյունք արձանագրվի, սակայն դա էլ չեն անում։ Դրա համար էլ այս տարվա ինն ամսվա տվյալներով՝ կապիտալ ծախսերի (դպրոցաշինություն, ջրամբարաշինություն, ճանապարհաշինություն և այլն) թերակատարումը հասել է 30 տոկոսի կամ 124 միլիարդ դրամի։ Բայց մի ուղղություն կա, որտեղ իշխանությունները միշտ երկնիշ աճի ցուցանիշներ են գրանցում։ Խոսքը վերաբերում է պետական պարտքի ավելացմանը։ Այնպիսի մի վտանգավոր կետի ենք հասել, որ միայն պարտքի սպասարկումը կազմում է գրեթե կենսաթոշակներին ուղղվող միջոցների չափ՝ 395 միլիարդ դրամ՝ արձանագրելով 13 տոկոս աճ։
 
Ի՞նչ ունենք արդյունքում: Կապիտալի արտահոսք, օտարերկրյա ուղղակի ներդրումների էական նվազում, արտագաղթի մեծ տեմպ, աղքատության բարձր մակարդակ և այլն, և այլն: Պատահական չէ, որ, տնտեսագետների կարծիքով, 2025 թ. նշված բացասական միտումների հետևանքով՝ անշեղորեն կաճեն աշխատող աղքատների թիվը, աղքատության միջին մակարդակը, չափավոր աղքատությունը և հատկապես՝ ծայրահեղ աղքատությունը։ Այսինքն, եթե իշխանությունները հեղափոխություն են իրականացրել, ապա այն ոչ թե տնտեսական զարգացման հեղափոխություն է, այլ տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի «հեղափոխություն»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular